Month: May 2015
Նախագահի պարգև` միայն արժանիներին
Մրցույթին կարող են մասնակցել 5 բուհերի ուսանողները, և մի քանի վարժարանների սաներ: Նրանք մրցելու են 6 անվանակարգերում` Լավագույն ասպիրանտ, մագիստրոս, բակալավր, սփյուռքահայ ուսանող, լավագույն ուսանողուհի և լավագույն աշակերտ: Սահմանվել է նաև Գլխավոր մրցանակ: Հաղթողները կստանան դիպլոմներ, մինչև 1000 դոլարին համարժեք դրամ դրամական պարգև և ՏՏ ոլորտի հուշախորհրդանիշ:
2015թ-ին մրցույթն անցկացվելու է 11-րդ անգամ` հունիսի 6-ից հուլիսի 3-ը: Հաղթողների մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերին:
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությունն օգնում է աշակերտներին կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ) մայիսի 5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա 11-րդ կրթական պարգեւ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ամենամյա ավանդական հանդիպումը 2015 թվականի մրցանակների հավակնորդների հետ:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արեմնիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել ճիշտ որոշում կայացնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում: «Ես շատ անգամ եմ լսել, որ ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադաներում մրցանակներ շահած աշակերտները հետագայում ընտրել են հումանիտար ուղղություն, ինչն անընդունել է, քանզի այդպիսի անձինք օժտված են բոլոր անհրաժեշը ունակություններով՝ տեղեկատվական ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար»,-«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նշեց նա եւ հավելեց, որ անցած տասը տարիների ընթացքում պարգեւների է արժենացել 322 ուսանող եւ աշակերտ: Continue reading
Ռուսական TV-5 հեռուստաալիքը Հայաստանում Российский телеканал TV-5 в Армении
Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելից Հանդիպումներ Հայաստանում
100-летие геноцида армян Встречи в Армении
Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրենը Հայաստանի ցանցային պատրաստվածության ցուցանիշի առաջընթացը գնահատում է բարձր
«Հայաստանի ցանցային պատրաստվածության ցուցանիշը՝ այն է՝ 58-րդ տեղը հետազոտությունն իրականացված 143 երկրների շարքում, վկայում է երկրի զգալի առաջընթացի մասին»- ասում է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ցուցանիշը, որը տարեկան սահմանվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի եւ INSEAD եւ Կորնել համալսարանի համագործակցությամբ, չափում է տնտեսության պատրաստվածությունը ՏՀՏ-ի կիրառելիության առումով՝ բարձրացնելու մրցունակությունը եւ բարեկեցությունը եւ հետեւում է ՏՀՏ զարգացումներին աշխարհի շուրջ:
Հաշվետվությունը գնահատում է 143 զարգացած եւ զարգացող երկրների թվային էկոհամակարգերը` հաշվարկելով աշհարհի ավելի քանի 98 տոկոս ՀՆԱ-ն: Continue reading