Կպատմե՞ք մի հիշարժան դեպք Ձեր պատանեկությունից:
-Ինչպես պատանեկան, այնպես էլ երիտասարդ տարիքում զբաղվել եմ նմանակումներով: Նմանակում էի հայտնի մարդկանց, դերասանների, պաշտոնատար անձանց:
Հիշում եմ` 1973 թվականն էր. հորաքույրս բնակվում էր Բաքվում: Ամառային արձակուրդներին հանգիստս վայելելու նպատակով մեկնեցի հորաքրոջս մոտ: Բաքվի կենտրոնում բնակչության մեծամասնությունը հայեր էին (այն ժամանակների համար բնական երևույթ էր): Այդ օրերին էր, որ պետք է տեղի ունենար Երեւանի «Արարատ», Տաշքենդի «Պախտակոր» ֆուտբոլային թիմերի հանդիպումը:Բաքվի հայերը համախմբված ու միասնական կերպով հավաքվել և սպասում էին խաղի սկզբին: Դեռ խաղը չեր սկսվել, ու առավել ևս հաղթանակ չէր գրանցվել, բայց բոլոր բակերում արդեն տոնական ու հաղթական տրամադրություն էր տիրում, կարծես բոլորը հավատում էին հայերի փառահեղ հաղթանակին: Նրանք 100-200 հոգով հավաքվել և բակերում ռադիոռեպորտաժներ էին լսում սպասվելիք խաղից: Այդ խաղը «Արարատ» թիմի համար շատ կարևոր էր` առաջատարի դիրքը պահպանելու համար: Continue reading