Անկախության տարիներին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ավանդույթները նոր շունչ ստացան «Սինոփսիսի» Հայաստան մուտք գործելու շնորհիվ: Ամերիկյան ընկերությունը հետազոտեց շուկան եւ տեսավ, որ Հայաստանում կան հազարավոր ինժեներներ, մասնագետներ, որոնց ներուժը պետք է օգտագործել:
Հայաստանը 1950-ական թվականներից ի վեր Խորհրդային Միության ղեկավարության համապատասխան որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է որպես միկրոէլեկտրոնիկայի կենտրոն։ Այդ պահից սկսած՝ Հայաստանում կառուցվեցին Երեվանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի ինստիտուտը), բուհերում բացվեցին միկրոէլեկտրոնիկայի ամբիոններ, կառուցվեցին գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ։ Continue reading