Տասներեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության գերակա ոլորտ, սակայն դրանից ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները չպակասեցին:
ՀովիկՄուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն
ՏՏ-ն մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Սակայն սրան զուգահեռ ոլորտի ամենալուրջ խնդիրը, կարծում եմ, կապիտալի շուկան է, աշխատուժի շուկան, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա:
Մենք մեր հայաստանյան գործունեության տասը տարիների ընթացքում ունեցել ենք աշխատակազմի 30% աճ և հիմնականում այդ կադրային բազան համալրել ենք այն համալսարանների ուսանողների շնորհիվ, որոնք մեր գործընկերներնեն, և այս համալսարանների հետ մեր համագործակցությունը նպատակային է՝ նախապատրաստել մասնագետներ ոլորտի համար: Սակայն ՏՏ, առավել ևս միկրոսխեմաների նախագծման ոլորտում բարձրորակ մասնագետի խնդիր միշտ էլ առկա է: Ցավոք, մեր բուհերի կրթական ծրագրերով չես կարող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, որոնք պահանջված կլինեն անմիջապես ավարտելուց հետո: Նրանց միայն 7-8%-ն է ավարտելուց հետո աշխատանքի անցնում: Երկար փնտրտուքից և տարիների նպատակասլաց աշխատանքի շնորհիվ միայն դառնում են այն որակյալ մասնագետները, որոնց պահանջարկը միշտ կա: ՏՏ ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները կապված են մեծ ֆինանսական խնդիրների հետ. այսօր բուհերն ի զորու չեն ամբիոններ, լաբորատորիաներ ստեղծել, դրանք մասնավոր ընկերություններն են ապահովում: Պետք է մասնավոր հատվածի և բուհերի միջև ստեղծել սերտ համագործակցություն, հակառակ դեպքում պետության համար միշտ խնդիր է լինելու կրթական մրցունակ միջավայր ստեղծելը: Ունենալ նման գենոֆոնդ, ինչպիսին մենք այսօր ունենք, և չօգտագործել դա, ուղղակի հանցագործությ ուն է, պարզապես պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ մեր երիտասարդների տաղանդները մաքսիմալ բացահայտվեն տնտեսության և քաղաքականության բոլոր ասպարեզներում, այդ ժամանակ մենք կարող ենք պարծենալ, որ մենք ազգ ենք, որը ոչ միայն գոյատևելու, այլ հստակ արարելու ճանապարհ ունի անցնելու, պետք է մշակել մեխանիզմներ, համազգային և միահամուռ տրվել նպատակին: Այսօր բոլոր ազգերն ունեն ապագայի իրենց տեսլականը, իսկ թե որն է մեր ազգի տեսլականը, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, նոր սերունդն ի՞ նչ իմանա: Համատեղ պետք է ստեղծել այդ տեսլականը, իսկ գործիքները կստեղծվեն տաղանդների շնորհիվ: Բազում երկրներ ունեն տեսլական, գործիքներ, բայց չունեն տաղանդներ, մեր շնորհալիները շատ են, տեսլական չունենք, գործիքներն էլ հիմնականում անհասկանալի են: Continue reading