Արմեն Աշոտյան. «Երբ կրթական համակարգից հասարակության մի ստվար հատված ակնկալում է փաստաթուղթ` դիպլոմ, և ոչ թե գիտելիք, ապա կարող ենք ասել, որ խեղվել է գիտելիքի հանդեպ մոտեցումը,ինչը իրավունք է տալիս եզրակացնելու, որ հասարակական պահանջարկը գիտելիքի հանդեպ որպես այդպիսին չի ձևավորվել»

logo-eco

Երկխոսություն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Մի առիթով ՙՍինոփսիս՚ ընկերության նախագահ Չի Ֆունը դահլիճում հավաքված հայերին դիմեց հետևյալ խոսքերով. ՙԶարմանալի մարդիկ եք հայերդ` սիրում եք անգամ բացահայտ ճշմարտություների նկատմամբ տարակարծիք լինել: Օրինակ, հայերենի այբուբենում քանի՞ տառ կա՚: Եվ թվարկեց 39,36,33, և բոլորի դեպքում էլ ձեռք բարձրացնողներ եղան: ՙՏեսնո՞ւմ եք՚ իր կածիքը հաստատեց նա: Սա ծիծաղով ընդունվեց, բայց, ի վերջո, մտահոգիչ բան է: Պարոն նախարար, մեր օրերում շատ է խոսվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցման մասին, անգամ արդեն շահարկում ենք այդ թեզը, բայց կարծես թե այդ ճանապարհին անտեսվում էր կրթության գործոնը: Մինչդեռ դա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որի շուրջ անընդհատ բանավիճում ենք` առաջ գնալու փոխարեն: պարզից էլ պարզ է` առաջին հերթին լավ կրթություն պիտի ապահովենք, որի վրա էլ պիտի հենվի գիտելիքահենք տնտեսությունը: Վերջին միջազգային լրջագույն կազմակերպությունների, այդ թվում նաև Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի զեկույցներում Հայաստանը բավական հետընթաց ապրեց և աշխարհի երկրների թվում 97-րդ տեղն է զբաղեցնում: Այնտեղ ՏՏ ոլորտը առաջնահերթ տեղ է գրավում, և100-ից ավել ինդեքսների թվում նաև կրթությունն է: Այս ոլորտում միջին դիրքերում ենք: Հակամենաշնորհային քաղաքականության առումով աշխարհում վերջին տեղում ենք:Համաձայն այդ զեկույցի` կրթական բարելավումների, կրթական ցենզի առումով միջին տեղերում ենք, բայց դա իմ կարծիքով իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ երկու գործոն է հաշվի առնվում` համատարած գրագիտությունը, ինչը մեզ մոտ երևի թե 100տոկոս է,գուցե նաև Գինեսի գրքում գրանցվելու արժանի ենք, մյուսը որակական խնդիրներն են: Continue reading

Լեզուների իմացությունը հզոր զենք է

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Ռալֆ Յիրիքյան.«Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայկական միջավայրի հանդեպ, որի մի մասն ենք կազմում նաև մենք: Հայրենիքն է բոլորիս գլխավոր ապրանքանիշը, որը հզորացնելու համար որքան զենք ունես, այնքան ուժեղ ես: Լեզուների իմացությունը հզոր զենք է»:

Հայկական աշխարհի գաղափարը ձևակերպված հասկացություն չէ: Այն հայության համար այնպիսի իրողություն է, որի գոյության փաստը պետք է ի շահ Հայաստան երկրի ծառայեցնել: Հայկական աշխարհը ամբողջ աշխարհի տարածքում է, հայրենիքի կարոտով և նրա հանդեպ պատասխանատվությամբ ապրող հայորդիները համախմբվում են նույն տանիքի ներքո իրենց համաձույլ մտորումներով, երազանքներով, գործերով, աղոթքներով և ներհայեցողական աշխարհի և իրական գործունեության ուժերը ուղղորդում դեպի Հայրենիք:
Հայոց մտքի և զգացմունքների այդպիսի հոսք ունենք տարվա այն մեկ օրը, երբ սգում ենք եղեռնի զոհերին ու միակամ համախմբվում ազգային անելիքների շուրջ:
Այժմ գաղափարը կյանքի է կոչվում որպես ամենօրյա գործուն մեխանիզմ: Այդ մասին խոսում են երկրի ղեկավարները, գործարարները, մշակույթի մարդիկ, երիտասարդները: Հայկական աշխարհը նեղացնում է ՙսփյուռք՚ հասկացության տիրապետման սահմանները, քանի որ ողջ աշխարհի հայությունը դիտվում է մեկ պետության, որն է Հայրենիքը, շահերի ու բարգավաճման քաղաքականության ու գործելակերպի ակտիվ մասնակիցն ու պատասխանատուն:
Ակտիվ գործունեության շրջանակների տեր մարդիկ իրենց աշխատանքի մի մասն են դարձրել Հայկական աշխարհի ներուժը բազմացնելուն ծառայելը: Ռալֆ Յիրիքյանը Լիբանանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին պատմել է Հայաստանում ծավալած իր գործունեության մասին, պատասխանել տարաբնույթ հարցերի, որոնց հիմնական մասը վերաբերել է զանազան պահերով հայրենիքում տնտեսական գործունեություն սկսելու հարցում անվստահության հանգամանքներին: Հայաստանի մասին տեղեկատվությունը արտերկիր հասցնող տարբեր աղբյուրներ կան, որոնց թվում քիչ չեն վատաբանողները, Հայաստան երկրից իրենց հեռանալը Հայաստանը պախարակող մեկնաբանություններով արդարացնողները: Այսօր գնացողներին հակակշիռ` վերադարձողներ ևս պիտի լինեն և մեծ հոսքով, նպատակասլաց գործունեության ծրագրերով ու դրսում ապրած տարիներին վաստակած գումարներով, կենսափորձով, գիտելիքներով: Առատաջուր գետից անգամ միայն ջուր բաց թողնելով` այլևս չես ունենա այդ գետը: Չի կարելի դժվարությունները պատճառ բռնելով` միայն հեռանալու մեջ փրկություն գտնել: Փրկությունը առավելապես վերադառնալու մեջ է: Continue reading