Զրույցներ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող խնդիրների շուրջ

logo-eco

Բագրատ Ենգիբարյան-Սինգապուրին անհրաժեշտ էր մի խնդրի գործնական լուծումն ստանալ, որը չէր հաջողվել գտնել ՙՆյաշընըլ ինսթրումենթսի՚ ոչ մի երկրի մասնաճյուղում: Հայկական մասնաճյուղի տնօրենը Աշտարակի մեր հին մասնագետների մեջ գտավ այն մարդուն, ով կարողացավ լուծել խնդիրը: Երիտասարդ սերունդ ունենք, որը ստեղծագործ է, հասուն սերունդ ունենք, որը ունի գիտելիք: Եվ խնդիրն այն է, թե ինչպես պիտի կարողանանք մի կողմից` նախ գիտելիքը փոխանցել, մյուս կողմից` ստեղծագործ մտքից ստանալ նոր գիտելիք: Մեր միակ մրցակցային առավելությունը մեր ֆունդամենտալ գիտելիքն է: Սակայն տարիների հետ դա կորցնում ենք, իսկ նորը չենք ստեղծում՚:
Հովիկ Մուսայելյան-Մեր ոլորտում առկա է մի թիմ, որը շարունակ հարցադրումներ է անում, և, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություն ընդունելու ջատագովների թիմ, մենք հավաքական ձայն ենք ներկայացնում: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ պետական մեքենայում մի անկյուն էլ պիտի այս ճյուղն ունենա: Դրանով կստեղծվի այն լոկոմոտիվը, որը կառաջնորդի ոլորտը, խնդիրներ կդնի և լուծումներ կգտնի, և ինչ որ մինչ այսօր ստեղծվել է, կշարունակի զարգացնել: Միկրոէլեկտրոնիկայի կրթական ծրագրերը Սինոփսիսի կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վերջերս տարել էր Չինաստան, ազգային հերոսի նման էր ընդունվել այնտեղ: Իր աշխատավարձով նստած` գիշեր-ցերեկ կրթական ծրագրեր է մշակում, Մոսկվայում և Սինոփսիսի մյուս մասնաճյուղերում դրանք են օգտագործվում, մեզ մոտ ո՞վ է ճանաչում նրան: Մինչդեռ նման ուժեր ամբողջ աշխարհում հաշված մարդիկ են, ասում են` ընդամենը 100 հազարի չափ ծրագրավորողներ կան, որոնց թվում մենք ևս ունենք մասնագետներ: Continue reading