Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո դրական տեղաշարժ կա

pic2

Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ IT ոլորտի մասնագետները վրդովված են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրենց հանդեպ իրականացվող քաղաքականությունից:

Խնդիրն այն է, որ արդեն երկու տարի է՝ ոլորտի մասնագետները չեն կարողանում ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալ, ինչը խոչընդոտում է ոչ միայն իրենց մասնագիտական աշխատանքին, այլև դրա պատճառով հնարավոր չի լինում բազմաթիվ պայմանագրեր կնքել, ինչը հայաստանյան կազմակերպություններին զրկում է ֆինանսական հոսքերից և նույնիսկ հարցականի տակ է դնում շատ կազմակերպությունների ապագան: Continue reading

ՀՀ-ում ՏՏ ոլորտի դեռ 3500-4000 որակյալ աշխատողի կարիք կա. Հովիկ Մուսայելյան

Capture
h.thumb«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջին և հիմնական խնդիրը շարունակում է մնալ որակյալ կադրերի պակասը։ Նա ընդգծեց, որ այսօր տարբեր հաշվարկներով ՀՀ-ում կա 3500-4000 ՏՏ ոլորտի որակյալ աշխատողների կարիք։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այսօր բուհերը չեն պատրաստում մասնավոր հատվածի կողմից անմիջապես պահանջարկված մասնագետներ։
«Երբ որ բուհերը կպատրաստեն նման կադրեր, մենք կասենք, որ նման խնդիր այլևս չկա։ Իսկ այդ չպատրաստելու պատճառները երկուսն են՝ պրոֆեսիոնալ դասախոսապրոֆեսորական կազմի որակ, երկրորդ՝ տեխնիկական հագեցվածության պակաս»,–ասաց նա։
Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ մեր բուհերը չունեն այդ տեխնիկական բազան, որովհետև նրանց տարեկան բյուջեն թույլ չի տալիս անգամ նորմալ լաբորատորիա կամ լաբորատորիաների մեծ ցանցեր ունենալ։
Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ մեծ ներդրումներ են անհրաժեշտ այս ոլորտում՝ հարյուրավոր միլիոն դոլարներ։ «Արտասահմանի լուրջ համալսարանների բյուջեները համահունչ ենք մեր երկրի բյուջեին»,-ասաց նա։ Continue reading