Այդ երկխոսությունը կարող է լինել, եթե իրեն նույն «լեզվով» խոսեն

Capture

Ասում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը

– Դուք խոշոր ընկերության տնօրեն եք, նաև Հանրային խորհրդի անդամ: Եվս մեկ հասարակական աշխատանք ստանձնելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ավելացնելու պատճառը ո՞րն է:

– Իսկապես գերզբաղված եմ և՛ պրոֆեսիոնալ գործունեությամբ, և՛ հանրային աշխատանքով. տարբեր խորհուրդների մեջ եմ ընդգրկված, մի քանի հանձնաժողով եմ ղեկավարում: «Ինչպե՞ս եք հասցնում» հարցն ինձ հաճախ տրվում է, մանավանդ այն դեպքում, երբ լրացուցիչ բեռ եմ մտադրվում ինձ վրա վերցնել: Մի շատ կարևոր նշանաբան ունեմ՝ պատասխանատու լինել նաև չարած գործերիս համար: Եթե մի բան կարող եմ անել, և եթե զգում եմ, որ մարդիկ իսկապես ուզում են համագործակցել, օգնության կարիք կա, որոշում եմ կայացնում: ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու առաջարկությունը եղավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, երկար զրուցեցինք, ի վերջո, որոշեցի, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում կարող եմ օգտակար լինել, հատկապես, որ պետական կառավարման փորձ ունեմ. 1996թ. աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում՝ Արտաքին տնտեսական կապերի վարչությունում, դրանից առաջ եղել եմ Կառավարության աշխատակազմում:

– Կարելի՞ է ասել, որ գոնե Ձեր դեպքում ՀՀԿ-ի կողմից առաջարկը չի եղել ցուցակը ներկայանալի դարձնելու պատրվակով: Continue reading

Կադրային փոփոխությունների և նոր մոտեցումների պահանջարկ կա

Capture

«Երկրի նախագահը, վերընտրվելու դեպքում, երեք տարի ունի` լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար: Դրանից հետո նա դիտարկվելու է՝ իբրև ժամանակավոր ֆիգուր, քանի որ բոլորը սկսելու են խոսել 2018թ. նախագահական ընտրությունների մասին և նախագահի նոր թեկնածուների մասին»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ տեղում ընդգրկված Հովիկ Մուսայելյանը:

Նա համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ բարեփոխումներն իրականացնել, միայն թե այդ հարցում  նրան պետք է  բոլորս օգնենք:  Հովիկ Մուսայելյանը նշեց, որ գործի բերումով տարվա մեջ մի քանի անգամ Սերժ Սարգսյանի հետ զրուցելու առիթներ է ունենում և  բարեփոխումներ իրականացնելու տրամադրվածություն  նկատել է: «Կարծում եմ` նա, ավելի լավ, քան մեզանից որևէ մեկը, գիտակցում է, որ այս երեք տարին որոշիչ են լինելու երկրի համար»,- նշեց Հովիկ Մուսայելյանը: Continue reading

Հայաստանի ապագա զարգացման հիմնական ներուժը մարզերում է

logo-eco
Երկխոսություն ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ

Հովիկ ՄուսայելյանՊարոն Գևորգյան, Ձեզ հետ ցանկանում ենք զրուցել այն պրոբլեմների շուրջ, որոնք այսօր առկա են Հայաստանի մարզերում: Ուզում եմ առանձնացնել հատկապես աշխատատեղերի ու դրանից բխող` արտագաղթի խնդիրը։ Անշուշտ, տեսանելի են պետության կողմից արվող քայլերը, սակայն կուտակված և նոր առաջացող խնդիրներն այնքան լուրջ են, բարդ, որ դրանք դեռևս անհանգստացնում են մեր հանրությանը։ Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ Հայրենիք ասելով և’ Հայաստանում, և’ սփյուռքում մարդիկ կարծես թե կորցնում են տարածքային զգացողությունը, հայրենիք ասելով հասկանում են Երևանը, իրենց կամ նախնիների ծննդավայրը, Արարատ սարը…Հայ մարդը տարօրինակ երկվության մեջ է հենց միայն այն պատճառով, որ դեռ սովետական տարիներից հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է մայրաքաղաքի զարգացման վրա, և երկիրը կարծես թե բաժանվել է երկու մասի` Երևան և մարզեր։ Պետք է վերականգնել այն ճշմարիտ զգացողությունը, որ հայրենիքը ձգվում է հեռավոր սահմանամերձ գյուղերից մինչև մայրաքաղաքի սիրտը։ Ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին կցանկանայի լսել ձեզնից, ինչն, անկասկած գերագույն խնդիրներից մեկն է դարձել հանրապետության համար։ Ինչպիսին է վիճակը մարզերում և ինչու է դանդաղում այնտեղ առկա ներուժի օգտագործումը: Չէ որ դա է միակ հնարավոր պայմանը, որ մարդիկ դեպի մայրաքաղաք չձգտեն, կամ երկրից դուրս գնալու մասին չմտածեն, այլ տեղում կայանան, աշխատեն, հաջողության հասնեն: Continue reading

Կիբեռանվտանգության ժամանակակից մարտահրավերները

logo-eco

Զրույցին մասնակցում են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի վարչության պետ Լևոն Բաբայանցը, ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, ՅՈՒՆԻՔՈՄՓ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Բալդրյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

???????????????????????????????

Continue reading