Month: February 2016
ՏԵՏ-Ա-ՏԵՏ. Ակտուալ խնդիրների և թեմաների քննարկում հյուրի հետ
Հյուրը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյան
Եթե այսօրվա պայմաններում Հայաստանում երիտասարդը մտածում է ձեռներեցության մասին, դրանից էն կողմ էլ բան չկա.
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության այս ողջ ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որևէ դրական առաջընթաց կամ աշխուժություն տեղի չի ունեցել: Թեպետ բազմամիլիոնանոց շուկային անդամակցությունը ոլորտի մասնագետների համար մեծ սպասելիքների տեղիք է տվել:
ԵՏՄ-ին անդամակցության, ՏՏ ոլորտի ներկա վիճակի ու հեռանկարների մասին Panorama.am-ը զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ
-Պարոն Մուսայելյան, ինչպիսի՞ տարի եք սպասում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
-2016-ը շատ աշխույժ է սկսվել: Իմ գործընկերները այլ ոլորտներից, որ հարցնում են, թե ոնց են գործերը, ասում եմ՝ շատ աշխույժ է, շատ լավ է, զարմանում են, ասում են, թե պետք է որ աշխույժ չլինի, տնտեսության մեջ աշխուժություն չենք նկատում: Բայց ոլորտային առումով շատ լուրջ գործընթացներ են գնում: Continue reading