ՏՏ–ՊՆ համագործակցության մեջ, մեր հիմնական օգնությունը կիբերանվտանգությունը կարող է լինել. Հ. Մուսայելյան

Capture

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները հայկական բանակին աջակցելու հարցում: Առաջին հերթին դա կիբերանվտանգությունն է:  Ըստ նրա տեղեկությունների` տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի և արկեր որոնող այլ սարքերի՝ ռոբոտներ կան Լեռնային Ղարաբաղում և բավականին արդյունավետ են ու արտադրվում են ցածր ինքնարժեքով:

img_6480.thumb

-Պարո՛ն Մուսայելյան, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն օրերս հայտարարեց, որ հերիք է՝ մենք սպասենք, որ ՌԴ-ն մեզ զենք վաճառի՝ թանկ գներով, մենք պետք է ունենանք մեր զենքը ու տրամադրենք մեր բանակին: Քանի որ ինժեներական կոնստրուկցիաների միջոցով զենքերի մոդելավորման դարաշրջանն արդեն անցել է, ենթադրում եմ, որ խոսքն ավելի շատ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների մասին է: Ի՞նչ համագործակցություն կա այսօր: Continue reading