Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» թեմային

2021 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանի հեռուստաաշտարակը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության լոգոտիպը:  

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Leave a comment