Հայաստանում անհրաժեշտ է միջավայր ստեղծել մարզերի ներուժն իրացնելու համար. հարցազրույց Synopsys Armenia-ի ղեկավարի հետ

Հայաստանի մարզերում կա մարդկային կապիտալի հսկայական ներուժ, և մասնավոր հատվածը, կառավարությունն ու կրթական հաստատությունները պետք է համատեղ ստեղծեն բարենպաստ միջավայր և ենթակառուցվածքներ, որպեսզի այդ ներուժն իրացվի և դրա շնորհիվ ավելի շատ միջազգային ընկերություններ ներգրավվեն երկիր և մարզեր։ NEWS.am Tech-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Մեր մարզերում շատ չմշակված ադամանդներ կան։ Մասնավոր ընկերությունների, կառավարության և կրթական հաստատությունների համատեղ ջանքերով մենք պետք է այնպես անենք, որ այդ ադամանդներին սկսեն նկատել, սկսեն աշխատել նրանց վրա, սկսեն հղկել նրանց»,- Գյումրիում հուլիսի 4-ին անցկացված Silicon Mountains Shirak ֆորումի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա կարծիքով, ընկերությունները պետք է սկսեն մտածել, թե խոստումնալից կադրերին ինչպես պահեն մարզերում և ինչպես թույլ չտան, որ այլ ընտրությունները գայթակղեն և իրենց մոտ տանեն նրանց: Սա կնպաստի ինչպես ոլորտում առողջ մրցակցությանը, այնպես էլ Հայաստանում ՏՏ ոլորտի ընդհանուր զարգացմանը։

Continue reading