Ռուսական TV-5 հեռուստաալիքը Հայաստանում Российский телеканал TV-5 в Армении

Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելից            Հանդիպումներ Հայաստանում
100-летие геноцида армян                                          Встречи в Армении

Եկեղեցական կյանք. հատուկ թողարկում Վատիկանից

shoghakat 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանից՝ Սբ. Պետրոս Մայր տաճարից, ուղիղ հեռարձակմամբ, միլիոնավոր մարդիկ հետևում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը` պապական պատարագին և հայածես հոգեհանգստին: Պատմական այդ իրադարձության առիթով Վատիկանում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մշակույթի, գիտության նվիրյալներ, գործարարներ: Տաճարը լի էր տարբեր երկրների հայկական համայնքներից ժամանած բազմաթիվ պատվիրակներով: Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլկիկիո Արամ Ա կաթողիկոսին թափորն ուղեկցեց դեպի խորան: Զատկին հաջորդող երկրորդ կիրակի օրը կաթոլիկ աշխարհը տոնում է Աստվածային ողորմության տոնը: Հատկապես այդ կիրակին էր ընտրված` հիշեցնելու Հայոց մեծ եղեռնից հետո աստվածային ողորմությամբ հայ ժողովրդի վերստին հարությունը: Արարողության ընթացքում Հայ եկեղեցու սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Տիեզերական Եկեղեցու վարդապետների շարքը: Տեսանյութում Ֆրանցիսկոս պապի ելույթը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզը և ողջույնի խոսքը` Սրբազան քահանայապետին ներկայացված են ամբողջությամբ: ՀՀ պատվիրակության անդամները (այդ թվում նաեւ Հովիկ Մուսայելյանը) գնահատում են պատմական այս իրադարձությունը, կիսում տպավորությունները:

DAV_0686 DAV_2988

ՏՏ ոլորտում Հայաստանում կանանց ներգրավվածությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ում

logo_hy

ՏՏ ոլորտը  2000 թվականից ճանաչվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ և ոլորտի զարգացումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Կառավարությունը մի քանի ամիս առաջ մշակել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և դրանով պայմանավորված «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերը: Վերջերս ԱԺ առաջին ընթերցմամաբ ընդունել է օրինագիծը, որն էլ օրենքի ուժ ստանալու դեպքում մեծ հնարավորություններ կընձեռի երիտասարդներին՝ ձեռներցության գիտելիքների բարձրացման հարցում:

Տեխնիկական ԲՈՒՀ-երի շրջանավարտները դժվար են աշխատանք գտնում

logo
Դեկտեմբեր 12-ին պ-ն Մուսայելյանը հրավիրված էր Ուրբաթ մամուլի ակումբը լրագրողների հետ հանդիպման: Թեման էր ՏՏ ոլորտ, առկա խնդիրներ, աշխատաշուկայի պահանջները, ՏՏ ոլորտի Հայաստանի կրթական մակարդակը: