ԵՏՄ անդամակցությունը մեծ շուկա է բացում ծրագրավորողների համար. Հովիկ Մուսայելյան

Capture

1.thumb«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՏ ոլորտի 2015 թվականի սպասումներին, ասաց, թե քանի որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովել է 20-25 տոկոս աճ, ապա ինքը ենթադրում է, որ այդ աճը շարունակվելու է նաև 2015-ին և նոր ծրագրեր են լինելու:

«Մենք հիմա մի քանի մասնավոր  ընկերություններով նոր մտքեր, ծրագրեր ենք գեներացնում, որոնք ենթադրում են կառավարության մասնակցությունը, և նրանց հետ ևս քննարկում ենք այդ ծրագրերը և ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը` ՏՏ ոլորտը զարգացնելու հարցում, Հովիկ Մուսայելյանն ասաց.«ՏՏ ոլորտը տարիների ընթացքում ինքնաբուխ զարգացած ոլորտ է, ինքնաբուխ ստեղծված հզոր խավ է ձևավորվել` հիմնականում դրսի ներդրումների հաշվին»:

Նա նշեց, որ անկախացումից հետո ՏՏ ոլորտի զարգացման առումով Հայաստանը տարբեր փուլեր է անցել: «Կառավարությունը հիմնականում գնացել է իրադարձությունների հետևից, որովհետև այն մասնահանումները, որը կառավարությունը ՏՏ ոլորտին է հատկացրել, դրանք անլուրջ են: Սակայն կառավարությունը գոնե հասկանում է, որ այս ոլորտն է այն լոկոմոտիվը, որն ամբողջ տնտեսությունը պետք է առաջ տանի և փորձում է ոչ պոպուլյար  մոտեցումներով, նախաձեռնություններով, բազմաթիվ նոր ընկերություններին հարկային արտոնություններ տալով` աջակցել ոլորտին»,- ասաց նա:

Ըստ նրա` խնդիրը  ներդրումները չեն և պետք չէ, որ կառավարությունը ներդրումներ անի, քանի որ մասնավոր ընկերություններն ունակ են` նորմալ համագործակցության շրջանակներ ունենալու դեպքում, ներդրումներ անել:

«Կառավարության խնդիրն այն է, որ առաջին հերթին չխանգարի, երկրորդ` ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի օտարերկրյա ներդրումները խրախուսվեն և երրորդ` ազատ և մրցակցային դաշտ ստեղծվի Հայաստանում: Դրա համար մոտեցումներ ու կամք է պետք»,- ասաց նա և նշեց, որ ներդրումները մեզ մոտ գնալով ավելանում են, որովհետև գնալով ավելանում են ընկերությունների թվաքանակը:

Անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության ազդեցությանը ՏՏ ոլորտի վրա` Հովիկ Մուսայելյանն ասաց, որ երբ խոսում ենք տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների առավելությունների մասին, պետք է կոնկրետ շեշտադրումներ անել, թե այդ ոլորտի որ ենթաճյուղի մասին է խոսքը:

«Ինչ վերաբերում է միկրոսխեմաների նախագծման ասպարեզին, ապա աշխարհի երեք ամենախոշոր ընկերություններից երկուսը Հայաստանում են: Մյուս ԵՏՄ անդամ երկրներում իրենք այդպիսի զարգացումներ չունեն: Իրենց նշանակետը Հայաստանն է եղել, և ենթադրում եմ, որ իրենք բավական գոհ են իրենց բիզնեսից»,-ասաց նա:

Փոխարենը նա կարծում է, որ ծրագրավորողների համար ԵՏՄ անդամակցությունը մեծ շուկա է բացում: «Կարող են նոր պատվերներ ձևավորվել` ԵՏՄ մյուս երեք երկրներում և  այդ պատվերները կարող են կատարել մեր հայ ծրագրավորողները հենց Հայաստանում»,-ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ՏՏ ոլորտից ուղեղների արտահոսքը բավականին  դինամիկ նվազել է: «Վերջին տարիներին ուղեղների արտահոսքի լուրջ խնդիր չկա: Կարծում եմ, որ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր աշխատակիցների մոտիվացիան բարձրանա Հայաստանում»,- ասաց նա և կարևորեց կառավարության հիպոթեքային վարկավորման վերաբերյալ նախագիծը, ինչը ՏՏ ոլորտի աշխատակիցներին մեծ առավելություն է տալիս:

«Այսինքն` ՏՏ ոլորտի աշխատակիցները բարձր աշխատավարձեր են ստանում և, ըստ էության, կարող են բանկերից անտոկոս վարկեր վերցնել` բնակարաններ ձեռք բերելու համար, որովհետև բնակարանների խնդիր կա ՏՏ ոլորտում աշխատողների համար` չնայած բարձր աշխատավարձի: Եթե նույնիսկ ամուսինն ու կինը աշխատեն ՏՏ ոլորտի որևէ ընկերությունում, բարձր աշխատավարձ ստանան, ապա, միևնույնն է, բավական դժվարությամբ երբևիցե կկարողանան իրենց սեփական բնակարանն ունենալ»,-ասաց նա և  պարզաբանեց, որ պետությունն է եկամտահարկի հաշվին այդ  բանկային տոկոսները փակելու և ստացվում է, որ բանկը պետությունից է վերցնում վարկի տոկոսը:

Ըստ նրա`այդ նախագիծը  կակտիվացնի նաև կառուցապատողների աշխատանքը, դրսից կգան շատ կառուցապատողներ, որովհետև Հայաստանում շինարարության անկում ունենք:

«Արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն, մարդիկ հիպոթեքային վարկեր կվերցնեն, բանկերը կսկսեն աշխուժանալ, մարդիկ այստեղ կմնան և բնակարաններ ձեռք կբերեն»,- ասաց նա և նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ այն աշխատակիցները, որոնք բաձր աշխատավարձ են ստանում, նրանցից քչերն են մեկնում Հայաստանից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s