Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա»-ում և ընկերության թիմին միանալու ցանկություն հայտնեց

1-50

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:

Շրջայցի ընթացքում Արմեն Սարգսյանին ուղեկցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց ընկերության ուսումնական կենտրոնում, զրուցեց ուսանողների և աշխատակիցների հետ, հետաքրքրվեց  ապագայի  նրանց ծրագրերով: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Դուք ինձ այստեղ նախ ցույց տվեցիք կրթական համակարգը, որը հոյակապ է և տպավորիչ: Ես «Սինոփսիս»-ի մասին շատ եմ լսել և շատ լավ բաներ եմ լսել` որպես կրթական հաջող համակարգ և հսկայական հաջողության լավ օրինակ: Հիմա եկա և իմ աչքերով տեսա: Համոզված եմ, որ «Սինոփսիս»-ը` ի դեմս ինձ, բազմաթիվ բարեկամների շարքում ևս մեկ բարեկամ կունենա: Եվ ես հույս ունեմ, որ նաև դուք կլինեք իմ բարեկամը` անկախ նրանից, թե ես կլինեմ նախագահը, թե ոչ»,

Նա ցանկություն հայտնեց դառնալ «Սինոփսիս Արմենիա»-ի թիմի անդամ` ընդգծելով, որ ինքն էլ իր փոքրիկ ներդրումն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը «Տետրիս» խաղի հիմնադիրներից մեկն է` ներկայացնելով խաղի ստեղծման նախապատմությունը: «Եթե իմ այս ներդրումը բավարար է, որպեսզի դուք ինձ ընդունեք ձեր ակումբ, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին ծափահարություններով:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իր ներդրումն է ունեցել, որպեսզի ՏՏ ոլորտի արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանում ներկայացված լինելու ցանկություն ունենան: Նա նշեց, որ կա ՏՏ ոլորտն առաջնորդելու խնդիր, որպեսզի լինի որակյալ կրթություն, որպեսզի հնարավոր լինի տասնապատկել հաջողությունները: Մուսայելյանի խոսքով` դրա համար անհրաժեշտ հնարավորությունն ու ռեսուրսները Հայաստանն ունի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s