SNPS Armenia TV 15.07.17 from hovikmusayelyan on Vimeo.
Author: hovikmusayelyan
ԼԻՆԵԼ ԹԵ ՉԼԻՆԵԼ, Հյուրը՝ Հովիկ Մուսայելյան
Հայկական ինտելեկտով՝բարձր տեխնոլոգիական լուծումներ աշխարհին
SNPS 08.07.17 from hovikmusayelyan on Vimeo.
Կառավարությունը պետք է նպաստավոր միջավայր ստեղծի՝ մասնավորի և համալսարանների արդյունավետ համագործակցության համար. Հովիկ Մուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը դրական է համարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրացրել է աշխատաշուկայի պահանջարկին կրթական համակարգի համապատասխանության հարցը. Tert.am-ի հետ զրույցում Մուսայելյանը նշեց, որ Հայաստանում որակյալ կադրերի պակաս կա:
Նշենք, որ վարչապետն ասել էր, թե կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռ շատ վատ է արձագանքում: «Մենք այսօր բազմաթիվ ոլորտներում՝ թե՛ գերակա՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, թե՛ այլ ոլորտներում, ունենք մասնագետների պակաս»,-ասել է վարչապետը:
Հայաստանը հավակնություններ կունենա էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի ոլորտներում. ժամանակն է, որ խոսենք բարձր տեխնոլոգիաներից. Հովիկ Մուսայելյան
Tert.am-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հեռանկարների և խնդրահարույց կետերի մասին: Զրույցի ընթացքում Մուսայելյանը նկատեց, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսությանը աճ բերողներից է, սակայն շեշտեց, թե չի ցանկանում գերագնահատել իրավիճակը: Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ–ոչ քայլեր անել:
– Պարո՛ն Մուսայելյան, բազմիցս ասվում է, որ ՀՀ –ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա շահ է և հիմնական զարգացող ուղղություն: Այս ոլորտում մենք միջազգային շուկային համընթա՞ց ենք քայլում:
– Ոլորտն, իսկապես, գերակա ճյուղ է Հայաստանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ երկրում միակ ճյուղն է, որը երկրի համար երկնիշ աճ է արձանագրում արդեն բավական երկար ժամանակ: Միևնույն ժամանակ չէի ցանկանա գերագնահատել մեր հնարավորությունները, բայց այն, ինչ ունենք, մեզ կտանի բավականին հետաքրքիր զարգացումների շեմ: Այսօր աշխարհն այս ոլորտում շռնդալից առաջընթաց է արձանագրում, այն աստիճան, որ դժվար է անգամ հետևելը: Առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ-ոչ քայլեր անել:
Synopsys Armenia CEO unveils technological university plan
The director of Synopsys Armenia, a Yerevan based High-Tech and IT company, on Sunday announced а plan for launching a technological university to provide a quality education for future specialists.
Continue reading
Տեխնոլոգիական համալսարանը կապահովի որակյալ մասնագետներով, ինչի պակասը ՀՀ-ում կա
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քննարկումներ են ընթանում տեխնոլոգիական համալսարան ունենալու ուղղությամբ:
«Այսօր ունենք բուհեր, որ տեխնիկական ուղղվածության մասնագետներ են պատրաստում, բայց մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական համալսարան ունենալու անհրաժեշտություն ունենք, որովհետև դա ենթադրում է բուհական որակյալ կրթություն, իսկ դրա պակասն այսօր Հայաստանում կա»,-ասաց նա և նշեց, որ տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների միությունը հանձն է առել տեխնոլոգիական համալսարանի կոնցեպցիայի մշակումը և հիմնական թեզերը վարչապետին ներկայացրել են:![]()
Continue reading
«Օրակարգից դուրս», Հարցազրույց Հովիկ Մուսայելյանի հետ
դուրս. Հովիկ Մուսայելյան from hovikmusayelyan on Vimeo.
«Հեշտ է քննադատել մարդկանց, որոնք տարիներով աշխատանք են կատարել» Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, գործող Երեւանի ավագանու անդամ Հովիկ Մուսայելյանի հետ:

Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի արդեն հինգերորդ օրն է, եւ երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը, շարունակում են երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները` կապված Երեւանի ապագայի հետ:
Ի՞նչ փաստեր են ամփոփված Հովիկ Մուսայելյանի ֆիլատելիստական հավաքածուում, Հարցազրույց Անի Գասպարյանի հետ, «Անկախ»
«XIX դարավերջին նամականիշ հավաքելը դարձավ հարյուրհազարավոր մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից մեկը: Այն այնքան տարածված էր, որ օրինակ՝ 1840-ական թվականներին Լոնդոնի «Թայմս» թերթում մի երիտասարդ հայտարարություն էր տարածել, թե փնտրում է մարված փոստային նամականիշներ իր ննջասենյակը պաստառապատելու համար։ Նա նշել էր, որ 16 հազար նամականիշ ունի, բայց դա բավարար չէ:»