
Հայկական ֆիլատելիայի պահպանման եւ զարգացման նպատակով արդեն երկրորդ անգամ ՀայՓոստն անցկացնում է աճուրդ-երեկո՝ համախմբելով նամականիշերի, ջազի եւ գինու սիրահարներին:
Continue reading
Հայկական ֆիլատելիայի պահպանման եւ զարգացման նպատակով արդեն երկրորդ անգամ ՀայՓոստն անցկացնում է աճուրդ-երեկո՝ համախմբելով նամականիշերի, ջազի եւ գինու սիրահարներին:
Continue readingՄիկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել է հատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:
Continue reading


2021 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը:
Continue reading
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այսօր ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ստացավ 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։
Continue reading2021 թվականի նոյեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Բացիկի դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:


Բարի երեկո սիրելի՛ հեռուստադիտողներ։ Եթերում «Հանրային Քննարկում» հաղորդումն է, մենք սկսում ենք նոր եթերաշրջանը։ Դուք գիտեք, որ Կառավարությունը հրապարակեց իր ծրագիրը․ Ազգային ժողովում ավելի շատ կռիվ էր քան ծրագրի քննարկում։ Այս ծրագրից մենք առանձնացրել ենք թերևս ամենաքիչ քննարկված ոլորտներից մեկը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը։
Continue reading