Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի:
Continue readingCategories
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2021 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Սեպտեմբերի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։
Continue readingArmenia issues special cover dedicated to Global IT Award

A Special Cover dedicated to the State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere (Global IT Award) has been cancelled.
The Special Cover depicts Vice President of IBM’s Electronic Design Automation group Leon Stok, the 12th Laureate of the Global IT Award.
Continue reading
Ինձ տանն եմ զգում ու զարմանում՝ ինչպես հասա այս ամենին. Նոբելյան մրցանակակիր 1-ին հայը Հայաստանում է
«Սինոփսիսը» մեր երկրի յուրօրինակ այցեքարտն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի հետ
-Պարոն Մուսայելյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերջին շրջանում ՏՏ ոլորտի արտասահմանցի մասնագետների ներհոսքը Հայաստան` պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով:
-Շատ զգայուն հարց եք հնչեցնում, բայց փաստը մնում է փաստ, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տարբեր վիճակագրություններ կան` ՏՏ ոլորտի արտասահմանցի մասնագետների ներհոսքի վերաբերյալ: Շրջանառվում է, որ 60-70 հազ. մասնագետներ են եկել Հայաստան, սակայն տարբեր պատճառներով կեսը մեկնել է մեր երկրից: Նույնիսկ հնարավոր է, որ նրանց կամքից անկախ է ստացվել մեկնումը. օրինակ՝ կազմակերպության ամբողջ թիմով էին եկել, որտեղ մեկնելու որոշումը կայացրել է ղեկավար կազմը: Մեր ՏՏ համայնքն արդեն տեւական ժամանակ է՝ ահազանգում է որակյալ կադրերի պակասի մասին (մոտ 4-5 հազ.)։ Այստեղ շատ կարեւոր բան պետք է հասկանալ. մեզ մոտ ոչ թե կադրերի պակաս կա, այլ որակյալ կադրերի։ Տեխնոլոգիական ընկերություններն ընդլայնվում են, ու այդ պակասությունն ավելի զգացնել է տալիս։ Արտասահմանցի մասնագետների ներհոսքը մեր երկիր հնարավորություն է տալիս հատկապես խոշոր ընկերություններին որակյալ կադրեր ներգրավելու ու ինչ-որ առումով լրացնելու պակասը։
Continue reading