2022 թվականի հունիսի 17-ին մարվում է հատուկ ծրար՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակին:
Hobby (Philately)
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ
2022 թվականի ապրիլի 4-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային:
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշի մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշը՝ լավագույն նվեր. ՀայՓոստի երկրորդ աճուրդ-երեկոյին յուրահատուկ հավաքածու է ներկայացվել

Հայկական ֆիլատելիայի պահպանման եւ զարգացման նպատակով արդեն երկրորդ անգամ ՀայՓոստն անցկացնում է աճուրդ-երեկո՝ համախմբելով նամականիշերի, ջազի եւ գինու սիրահարներին:
Continue readingՄեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրար և նոր փոստային բացիկ

2021 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը:
Continue readingՆոր փոստային բացիկ՝ «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»
2021 թվականի նոյեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Բացիկի դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

«Ավրորա» 2020 մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված՝ մեկ նոր նամականիշ

Նամականիշ՝ նվիրված «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային


