Նամականիշը՝ լավագույն նվեր. ՀայՓոստի երկրորդ աճուրդ-երեկոյին յուրահատուկ հավաքածու է ներկայացվել

Հայկական ֆիլատելիայի պահպանման եւ զարգացման նպատակով արդեն երկրորդ անգամ ՀայՓոստն անցկացնում է աճուրդ-երեկո՝ համախմբելով նամականիշերի, ջազի եւ գինու սիրահարներին:

Continue reading

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային

2021 թվականի դեկտեմբերի 23-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային:
Continue reading

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրար և նոր փոստային բացիկ

2021 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը:

Continue reading

Նոր փոստային բացիկ՝ «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»

2021 թվականի նոյեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Բացիկի դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

Silicon mountains.jpg

«Ավրորա» 2020 մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված՝ մեկ նոր նամականիշ

2021 թվականի դեկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման» թեմային:
Continue reading

Նամականիշ՝ նվիրված «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային

Մայիսի 17-ին «Մեգերյան կարպետ»-ում տեղի ունեցավ Հայփոստ ընկերության «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:
Continue reading

Ադրբեջանական պատմական կեղծարարությունը Ֆիլատելիայում

Քաղաքակիրթ աշխարհի ամբողջ պատմության ընթացքում տարբեր կայսրություններ, պետություններ են ստեղծվել, որոնցից շատերը նույնիսկ իրենց հարուստ եւ հզոր անցյալով կործանվել եւ անհետացել են քարտեզների վրայից։ Եղել են պետություններ եւ ազգեր, որոնց իրավահաջորդներն այսօր էլ ինքնիշխան պետություններ եւ ժողովուրդներ են։

Continue reading

«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Դեկտեմբերի 22-ին «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ հաղթենք» խորագրի ներքո մարեց և շրջանառության մեջ դրեց նամականիշերի և բացիկների շարք: Մարումն իրականացրին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Continue reading