Ադրբեջանում կեղծ նամականիշներ են թողարկում. Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ

Untitled

Հայաստանը կովկասյան տարածաշրջանում հայտնի է իր ձեւավորած ֆիլատելիստական հետաքրքիր ավանդույթներով, որոնք վերականգնելու եւ զարգացնելու ուղղությամբ մեր երկիրը ակտիվ աշխատանք է տանում: Սակայն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խեսքով, Ադրբեջանն այսօր ակնհայտորեն մի շարք իրողություններ եւ փաստեր է կեղծում նամականիշների արտադրության մեջ:

«Եթե ասելիք չունես, բնական է, որ պետք է կեղծարարությամբ զբաղվես»,-Հայաստնի Հանրապետության անկախության 20-ամյակի եւ Երեւան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ նշեց նա: Նրա խոսքով՝ Ադրբեջանում վերջերս թողարկվել են բացահայտ կեղծ թեմայով նամականիշներ՝ Կարսի պայմանագրի, ինչպես նաեւ Խոջալուում հայերի կողմից իրականացված «ցեղասպանության» մասին:

«Նրանք ամբողջ աշխարհով տարածում են կեղխ արժեքներ, մինչդեռ նամականիշները ազգային արժեք են, որոնք ներկայացնում են երկիրը, ժողովուրդը»,-իր դժգոհությունը հայտնելով՝ պարզաբանեց Մուսայելյանը:

Նա նաեւ հավելեց, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում հատկապես խորհրդային տարիներին ֆիլատելիան մեծ զարգացում եւ տարածվածություն ուներ, իսկ նամականիշներն էլ բազմաժանր եւ բազմաբովանդակ էին:

Սկզբնաղբյուր` ARMENPRESS

 

«Նամականիշ»-ի եւ «Հայփոստ»-ի հակամարտությունը

 -Եթերում «Երկիրն այսօր»-ի «Կիզակետ» հավելվածն է։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում կա մի հոբբի, որը չի սահմանափակվում զուտ հետաքրքրասիրությամբ։ Այն շատ ավելի ընդգրկուն է, առնչվում է մեր առօրյա կյանքին, բարեկամական, ընկերական հարաբերություններին, մեր կենցաղին։ Ֆիլատելիա․ այս բառը թեկուզ օտարահունչ հասկանալի է բոլորին, ու եթե ամբողջ աշխարհում այն նաև փոստային ծառայության բնական և անբաժան մասն է, Հայաստանում վերջին շրջանում ձեռք է բերել այլ իմաստներ, տնտեսական, կառավարման ուղղվածություններ, լայնամասշտաբ կոռուպցիոն բացահայտումներ։ Արդյունքում քաղաքականության մեջ այդքան կիրառվող բառը մուտք է գործել նաև այս ոլորտ։ Վերջին շրջանում գրեթե առաջին հորիզոնականում գտնվող խնդիրն այսօր կրկին մեր ուշադրության կենտրոնում է․ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ նամականիշներ կամ հայկական այրված նամականիշները։ Թեմայի շուրջ զրուցելու համար այսօր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանին։
Բարև Ձեզ պարոն Մուսայելյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Եվ առաջին հարցս հնչում է այսպես՝1992-2006 թթ
թողարկված բոլոր նամականիշները, բացիկները, ծրարները հայտարարվեցին օրենքից դուրս, դրանք անարդարությունների դեմ պայքարելու միջոց որպես ընդունվեցին, արդյո՞ք ճիշտ էր ընտրել հենց այդ միջոցը։

– Գիտեք ինչ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ ֆիլատելիան ուներ իր հատուկ տարեգրությունը և սկսված 1992 թվականից բավական հետաքրքիր նամականիշներ էին թողարկվել Հայաստանում։ Նամականիշներ, որոնք ոչ միայն շատ հետաքրքիր էին հայ ֆիլատելիստների կամ փոստային ծառայության համար, այլև միջազգային հանրության համար։ Եվ մեկ անգամ չէ, որ հայկական նամականիշները տարբեր ցուցահանդեսներում շահել են տարբեր մրցանակներ։ Մեկ հրամանագրով կամ հրահանգով տասնհինգ տարվա ընթացքում տպագրված նամականիշները, բացիկները և ծրարները համարել անվավեր, կարծում եմ, որ ճիշտ չէ, մանավանդ որ այդ նամականիշները փոստային ծառայությունով անցած են։ Դրանք ծրարներին փակցված և տարբեր երկրներում տարբեր կոլեկցիոներների մոտ արդեն փոստային ծառայություն անցած նամականիշներ են, իսկ գրչի մի հարվածով այդ ամբողջ պատմության, տարեգրության, այդ բարի ավանդույթով լեցուն տարիների վրա գիծ քաշելը, ինձ թվում է ճիշտ չէ։

Continue reading