Հրապարակում_Ի՞նչ արձանագրեց 2015-ի տեխնոլոգիական հոկտեմբերը from hovikmusayelyan on Vimeo.
TV Interviews
Հարթակ-Գիտություն
Հարթակ-Գիտություն from hovikmusayelyan on Vimeo.
Հայաստանի Հանրային Ռադիո
Նախագահի պարգև` միայն արժանիներին

Մրցույթին կարող են մասնակցել 5 բուհերի ուսանողները, և մի քանի վարժարանների սաներ: Նրանք մրցելու են 6 անվանակարգերում` Լավագույն ասպիրանտ, մագիստրոս, բակալավր, սփյուռքահայ ուսանող, լավագույն ուսանողուհի և լավագույն աշակերտ: Սահմանվել է նաև Գլխավոր մրցանակ: Հաղթողները կստանան դիպլոմներ, մինչև 1000 դոլարին համարժեք դրամ դրամական պարգև և ՏՏ ոլորտի հուշախորհրդանիշ:
2015թ-ին մրցույթն անցկացվելու է 11-րդ անգամ` հունիսի 6-ից հուլիսի 3-ը: Հաղթողների մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերին:
Ռուսական TV-5 հեռուստաալիքը Հայաստանում Российский телеканал TV-5 в Армении
Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելից Հանդիպումներ Հայաստանում
100-летие геноцида армян Встречи в Армении
ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակի 2015թ. թեկնածուների անունները հայտնի են

Մրցանակը ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում ունեցած այն անձանց, որոնք տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական ներդրումներով նշանակալի զարգացում են բերել համաշխարհային ՏՏ ոլորտում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է 2009 թվականին: Այս տարվա մրցանակակիր թեկնածուների անուններն արդեն հայտնի են, հաղթողը կորոշվի սեպտեմբերին:
Եկեղեցական կյանք. հատուկ թողարկում Վատիկանից
2015թ. ապրիլի 12-ին Վատիկանից՝ Սբ. Պետրոս Մայր տաճարից, ուղիղ հեռարձակմամբ, միլիոնավոր մարդիկ հետևում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը` պապական պատարագին և հայածես հոգեհանգստին: Պատմական այդ իրադարձության առիթով Վատիկանում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մշակույթի, գիտության նվիրյալներ, գործարարներ: Տաճարը լի էր տարբեր երկրների հայկական համայնքներից ժամանած բազմաթիվ պատվիրակներով: Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլկիկիո Արամ Ա կաթողիկոսին թափորն ուղեկցեց դեպի խորան: Զատկին հաջորդող երկրորդ կիրակի օրը կաթոլիկ աշխարհը տոնում է Աստվածային ողորմության տոնը: Հատկապես այդ կիրակին էր ընտրված` հիշեցնելու Հայոց մեծ եղեռնից հետո աստվածային ողորմությամբ հայ ժողովրդի վերստին հարությունը: Արարողության ընթացքում Հայ եկեղեցու սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Տիեզերական Եկեղեցու վարդապետների շարքը: Տեսանյութում Ֆրանցիսկոս պապի ելույթը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզը և ողջույնի խոսքը` Սրբազան քահանայապետին ներկայացված են ամբողջությամբ: ՀՀ պատվիրակության անդամները (այդ թվում նաեւ Հովիկ Մուսայելյանը) գնահատում են պատմական այս իրադարձությունը, կիսում տպավորությունները:
ՀԲԸՄ զրույցներ. Հայության միջազգային դիրքերի ամրապնդում
Մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում ընթցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողովը, որի շրջանակում կազմակերպվել են քննարկումներ՝ «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով:Ապրիլի 3-ի զրույցը տեղի ունեցավ Դիլիջանի UWC միջազգային դպրոցում՝ «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» խորագրի ներքո:
Զրույցի բանախոսներն էին Ռուբեն Վարդանյանը՝ RVVZ հիմնադրամի համահիմնադիր և նախագահ, Վազգեն Գալայջյանը՝ GK Brand-ի գործադիր տնօրեն, Թիմոթի Սթրեյթը՝ Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս, Վիկտորիա Ասլանյանy՝ Golden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրեն:
Զրույցի ընթացքում իր խոսքը ավելացրեց նաև Հովիկ Մուսայելյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողով from hovikmusayelyan on Vimeo.
Չակերտներ – Չակերտներ, որոնք դեռևս չեն բացվել, հարցեր, որ դեռ չեն ստացել պատասխաններ
Արթուր Բախտամյանի հեղինակային հաղորդման հյուրն է Հովիկ Մուսայելյանը:
Չակերտներ from hovikmusayelyan on Vimeo.



