Tert.am-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հեռանկարների և խնդրահարույց կետերի մասին: Զրույցի ընթացքում Մուսայելյանը նկատեց, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսությանը աճ բերողներից է, սակայն շեշտեց, թե չի ցանկանում գերագնահատել իրավիճակը: Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ–ոչ քայլեր անել:
– Պարո՛ն Մուսայելյան, բազմիցս ասվում է, որ ՀՀ –ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա շահ է և հիմնական զարգացող ուղղություն: Այս ոլորտում մենք միջազգային շուկային համընթա՞ց ենք քայլում:
– Ոլորտն, իսկապես, գերակա ճյուղ է Հայաստանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ երկրում միակ ճյուղն է, որը երկրի համար երկնիշ աճ է արձանագրում արդեն բավական երկար ժամանակ: Միևնույն ժամանակ չէի ցանկանա գերագնահատել մեր հնարավորությունները, բայց այն, ինչ ունենք, մեզ կտանի բավականին հետաքրքիր զարգացումների շեմ: Այսօր աշխարհն այս ոլորտում շռնդալից առաջընթաց է արձանագրում, այն աստիճան, որ դժվար է անգամ հետևելը: Առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ-ոչ քայլեր անել:
Continue reading →