Стартапы могут повысить творческий потенциал нации и активизировать общество

Компания «Синопсис Армения», пришедшая в Армению в 2004 году, является одним из лидеров среди ИТ-компаний региона.  На сегодняшний день в компании работает 800 человек, а по ее программе образование получили более 300 студентов.

«Компания «Синопсис» является мировым лидером в сфере проектирования микросхем. Мы применяем сверхсовременные технологии и гордимся этим. Данная особенность является нашим конкурентным преимуществом. «Синопсис» периодически покупает новые компании в разных странах мира, что усиливает технологический потенциал компании», — говорит исполнительный директор «Синопсис Армения» Овик Мусаелян. Continue reading

Ինչպես «աշխարհը շուռ տալ» ՏՏ-ի միջոցով

054

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Հայաստան է մուտք   գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո, այսօր արդեն ունի մոտ 800 աշխատակից , իսկ 2008 թվականից  ընկերության կրթական ծրագրով սովորել է ավելի քան 300  ուսանող: Միացյալ Նահանգներից հետո  որպես  առանձին մասնաճյուղ «Սինոփսիս Արմենիան» աշխարհում երկրորդն է: Այսօր Հայաստանը «Սինոփսիս» ընկերության համար տարածաշրջանային կենտրոն է և պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Continue reading

ՏՏ ոլորտի ռեսուրսների «գույքագրում», որակյալ կրթություն, և կարող ենք աշխարհը շուռ տալ. Հովիկ Մուսայելյան, 28 Նոյեմբերի 2016

photo

Yerkir.am-ը ՏՏ ոլորտի ներկա վիճակի, խնդիրների և ռազմավարության շուրջ զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

– Պարո’ն Մուսայելյան, ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանում համեմատաբար արագ զարգացող ճյուղերից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի ներկայիս վիճակը, եթե համեմատելու լինենք համաշխարհային զարգացումների հետ, կարողանո՞ւմ ենք համընթաց քայլել, թե՞ «վազում ենք» զարգացումների հետևից:

– Երբ խոսում ենք ՏՏ ոլորտի զարգացումների մասին, թե մենք ինչ մրցակցային առավելություններ ունենք, միշտ պետք է հստակեցնենք, թե ՏՏ որ ճյուղի մասին ենք խոսում: Մասնավորապես` եթե խոսքը միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ասպարեզի մասին է, ապա մենք ակնհայտ առավելություններ ունենք. համաշխարհային երեք գիգանտներից երկուսը Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, մինչդեռ` ոլորտի մյուս ճյուղերը գտնվում են հարաբերական հաջողությունների դաշտում: Continue reading

Կարեն Կարապետյանը շատ արագ ընկալում է ինովացիոն ոլորտի խնդիրները. Հովիկ Մուսայելյան

20:07, 15 Սեպտեմբեր, 2016 ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթված, արհետսավարժ, պարկեշտ անձնավորություն է: Այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր շփումներ են ունեցել նրա հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի, Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Continue reading

ՏՏ–ՊՆ համագործակցության մեջ, մեր հիմնական օգնությունը կիբերանվտանգությունը կարող է լինել. Հ. Մուսայելյան

Capture

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները հայկական բանակին աջակցելու հարցում: Առաջին հերթին դա կիբերանվտանգությունն է:  Ըստ նրա տեղեկությունների` տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի և արկեր որոնող այլ սարքերի՝ ռոբոտներ կան Լեռնային Ղարաբաղում և բավականին արդյունավետ են ու արտադրվում են ցածր ինքնարժեքով:

img_6480.thumb

-Պարո՛ն Մուսայելյան, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն օրերս հայտարարեց, որ հերիք է՝ մենք սպասենք, որ ՌԴ-ն մեզ զենք վաճառի՝ թանկ գներով, մենք պետք է ունենանք մեր զենքը ու տրամադրենք մեր բանակին: Քանի որ ինժեներական կոնստրուկցիաների միջոցով զենքերի մոդելավորման դարաշրջանն արդեն անցել է, ենթադրում եմ, որ խոսքն ավելի շատ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների մասին է: Ի՞նչ համագործակցություն կա այսօր: Continue reading

Եթե այսօրվա պայմաններում Հայաստանում երիտասարդը մտածում է ձեռներեցության մասին, դրանից էն կողմ էլ բան չկա.

pic

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության այս ողջ ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որևէ դրական առաջընթաց կամ աշխուժություն տեղի չի ունեցել: Թեպետ բազմամիլիոնանոց շուկային անդամակցությունը ոլորտի մասնագետների համար մեծ սպասելիքների տեղիք է տվել:

ԵՏՄ-ին անդամակցության, ՏՏ ոլորտի ներկա վիճակի ու հեռանկարների մասին Panorama.am-ը զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ

-Պարոն Մուսայելյան, ինչպիսի՞ տարի եք սպասում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

-2016-ը շատ աշխույժ է սկսվել: Իմ գործընկերները այլ ոլորտներից, որ հարցնում են, թե ոնց են գործերը, ասում եմ՝ շատ աշխույժ է, շատ լավ է, զարմանում են, ասում են, թե պետք է որ աշխույժ չլինի, տնտեսության մեջ աշխուժություն չենք նկատում: Բայց ոլորտային առումով շատ լուրջ գործընթացներ են գնում: Continue reading

Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո դրական տեղաշարժ կա

pic2

Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ IT ոլորտի մասնագետները վրդովված են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրենց հանդեպ իրականացվող քաղաքականությունից:

Խնդիրն այն է, որ արդեն երկու տարի է՝ ոլորտի մասնագետները չեն կարողանում ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալ, ինչը խոչընդոտում է ոչ միայն իրենց մասնագիտական աշխատանքին, այլև դրա պատճառով հնարավոր չի լինում բազմաթիվ պայմանագրեր կնքել, ինչը հայաստանյան կազմակերպություններին զրկում է ֆինանսական հոսքերից և նույնիսկ հարցականի տակ է դնում շատ կազմակերպությունների ապագան: Continue reading

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Անկախության տարիներին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ավանդույթները նոր շունչ ստացան «Սինոփսիսի» Հայաստան մուտք գործելու շնորհիվ: Ամերիկյան ընկերությունը հետազոտեց շուկան եւ տեսավ, որ Հայաստանում կան հազարավոր ինժեներներ, մասնագետներ, որոնց ներուժը պետք է օգտագործել:

Հայաստանը 1950-ական թվականներից ի վեր Խորհրդային Միության ղեկավարության համապատասխան որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է որպես միկրոէլեկտրոնիկայի կենտրոն։ Այդ պահից սկսած՝ Հայաստանում կառուցվեցին Երեվանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի ինստիտուտը), բուհերում բացվեցին միկրոէլեկտրոնիկայի ամբիոններ, կառուցվեցին գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ։ Continue reading