ՏՏ–ՊՆ համագործակցության մեջ, մեր հիմնական օգնությունը կիբերանվտանգությունը կարող է լինել. Հ. Մուսայելյան

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները հայկական բանակին աջակցելու հարցում: Առաջին հերթին դա կիբերանվտանգությունն է: Ըստ նրա տեղեկությունների` տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի և արկեր որոնող այլ սարքերի՝ ռոբոտներ կան Լեռնային Ղարաբաղում և բավականին արդյունավետ են ու արտադրվում են ցածր ինքնարժեքով:
![]()
-Պարո՛ն Մուսայելյան, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն օրերս հայտարարեց, որ հերիք է՝ մենք սպասենք, որ ՌԴ-ն մեզ զենք վաճառի՝ թանկ գներով, մենք պետք է ունենանք մեր զենքը ու տրամադրենք մեր բանակին: Քանի որ ինժեներական կոնստրուկցիաների միջոցով զենքերի մոդելավորման դարաշրջանն արդեն անցել է, ենթադրում եմ, որ խոսքն ավելի շատ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների մասին է: Ի՞նչ համագործակցություն կա այսօր: Continue reading
Հանրային օրակարգ
ՏԵՏ-Ա-ՏԵՏ. Ակտուալ խնդիրների և թեմաների քննարկում հյուրի հետ
Հյուրը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյան
Եթե այսօրվա պայմաններում Հայաստանում երիտասարդը մտածում է ձեռներեցության մասին, դրանից էն կողմ էլ բան չկա.

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության այս ողջ ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որևէ դրական առաջընթաց կամ աշխուժություն տեղի չի ունեցել: Թեպետ բազմամիլիոնանոց շուկային անդամակցությունը ոլորտի մասնագետների համար մեծ սպասելիքների տեղիք է տվել:
ԵՏՄ-ին անդամակցության, ՏՏ ոլորտի ներկա վիճակի ու հեռանկարների մասին Panorama.am-ը զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ
-Պարոն Մուսայելյան, ինչպիսի՞ տարի եք սպասում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
-2016-ը շատ աշխույժ է սկսվել: Իմ գործընկերները այլ ոլորտներից, որ հարցնում են, թե ոնց են գործերը, ասում եմ՝ շատ աշխույժ է, շատ լավ է, զարմանում են, ասում են, թե պետք է որ աշխույժ չլինի, տնտեսության մեջ աշխուժություն չենք նկատում: Բայց ոլորտային առումով շատ լուրջ գործընթացներ են գնում: Continue reading
Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո դրական տեղաշարժ կա

Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ IT ոլորտի մասնագետները վրդովված են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրենց հանդեպ իրականացվող քաղաքականությունից:
Խնդիրն այն է, որ արդեն երկու տարի է՝ ոլորտի մասնագետները չեն կարողանում ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալ, ինչը խոչընդոտում է ոչ միայն իրենց մասնագիտական աշխատանքին, այլև դրա պատճառով հնարավոր չի լինում բազմաթիվ պայմանագրեր կնքել, ինչը հայաստանյան կազմակերպություններին զրկում է ֆինանսական հոսքերից և նույնիսկ հարցականի տակ է դնում շատ կազմակերպությունների ապագան: Continue reading
Ուրիշ նորություններ. Ֆիլատելիա. թանկարժեք ու թանկագին նամականիշներ
Հյուրը՝ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյան
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ
INITIATIVES AND PROGRAMS WILL CONTINUE
Ընթրիք առանց փողկապի
Ընթրիք առանց փողկապի from hovikmusayelyan on Vimeo.
