2015թ. ապրիլի 12-ին Վատիկանից՝ Սբ. Պետրոս Մայր տաճարից, ուղիղ հեռարձակմամբ, միլիոնավոր մարդիկ հետևում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը` պապական պատարագին և հայածես հոգեհանգստին: Պատմական այդ իրադարձության առիթով Վատիկանում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մշակույթի, գիտության նվիրյալներ, գործարարներ: Տաճարը լի էր տարբեր երկրների հայկական համայնքներից ժամանած բազմաթիվ պատվիրակներով: Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլկիկիո Արամ Ա կաթողիկոսին թափորն ուղեկցեց դեպի խորան: Զատկին հաջորդող երկրորդ կիրակի օրը կաթոլիկ աշխարհը տոնում է Աստվածային ողորմության տոնը: Հատկապես այդ կիրակին էր ընտրված` հիշեցնելու Հայոց մեծ եղեռնից հետո աստվածային ողորմությամբ հայ ժողովրդի վերստին հարությունը: Արարողության ընթացքում Հայ եկեղեցու սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Տիեզերական Եկեղեցու վարդապետների շարքը: Տեսանյութում Ֆրանցիսկոս պապի ելույթը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզը և ողջույնի խոսքը` Սրբազան քահանայապետին ներկայացված են ամբողջությամբ: ՀՀ պատվիրակության անդամները (այդ թվում նաեւ Հովիկ Մուսայելյանը) գնահատում են պատմական այս իրադարձությունը, կիսում տպավորությունները:
Author: hovikmusayelyan
ՀԲԸՄ զրույցներ. Հայության միջազգային դիրքերի ամրապնդում
Մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում ընթցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողովը, որի շրջանակում կազմակերպվել են քննարկումներ՝ «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով:Ապրիլի 3-ի զրույցը տեղի ունեցավ Դիլիջանի UWC միջազգային դպրոցում՝ «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» խորագրի ներքո:
Զրույցի բանախոսներն էին Ռուբեն Վարդանյանը՝ RVVZ հիմնադրամի համահիմնադիր և նախագահ, Վազգեն Գալայջյանը՝ GK Brand-ի գործադիր տնօրեն, Թիմոթի Սթրեյթը՝ Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս, Վիկտորիա Ասլանյանy՝ Golden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրեն:
Զրույցի ընթացքում իր խոսքը ավելացրեց նաև Հովիկ Մուսայելյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողով from hovikmusayelyan on Vimeo.
Չակերտներ – Չակերտներ, որոնք դեռևս չեն բացվել, հարցեր, որ դեռ չեն ստացել պատասխաններ
Արթուր Բախտամյանի հեղինակային հաղորդման հյուրն է Հովիկ Մուսայելյանը:
Չակերտներ from hovikmusayelyan on Vimeo.
Ազգային ինքնությունը պահելն արդեն իսկ ազգային գաղափարախոսություն է
Հովիկ Մուսայելյանի զրույցը ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ մեզ տեղափոխում է սովետական տարիներին անկախության երազանքով ապրող և գործող երիտասարդական միջավայր: Ղարաբաղյան շարժման պոռթկումը համահայկական շարժման վերածվելը պատահական չէր, 1965 թվականից սկսած` հայ երիտասարդների թաքուն երազանքն է եղել մի օր ոտքի ելնելը: Վազգեն Մանուկյանի կենսագրության մեջ դա գիտակից գործունեություն է եղել, և ահա նա շարժման գաղափարական ղեկավարն է դառնում, այնուհետև` անկախ Հայաստանի առաջին վարչապետը, ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվ քաղաքական գործիչ, ով մի կողմ չի քաշվել, այլ այսօր էլ եռանդուն է, իր կարելույնն է անում հանրային կյանքի որակի բարելավման ուղղությամբ:
Հովիկ Մուսայելյան – Մեր այս զրույցը նվիրված է եղեռնի հարյուրամյակին, սակայն ես կցանկանայի հիսուն տարով հետ գնայինք, հասնեինք վաթսունհինգ թիվ, երբ Խորհրդային Հայաստանի կոմկուսը որոշում է ընդունում, որ օպերայի դահլիճում պետք է տեղի ունենա հայոց ցեղասպանության հիսունամյակին նվիրված միջոցառում: Որքան ինձ հայտնի է, այդ ժամանակ քչերը գիտեին եղեռնի մասին: Այսօր լրիվ ուրիշ իրավիճակ է, կարծես թե նոր ծնված երեխան անգամ գիտի, թե ցեղասպանությունն ինչ բան է: Այսօր անընդհատ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, որ այս կամ այն երկիրը ճանաչում է ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, այն ժամանակ թեկուզև գուցե թե բնակչության իննսուն տոկոսը չգիտեր այդ մասին, բայց մի քանի օրում հրաշք է տեղի ունեցել` թռուցիկներ են տարածվել, մարդիկ արագ դուրս են եկել, միտինգ է կայացել: Այսօր միտինգ կազմակերպելը մի առանձին բան չի, և մարդիկ գուցե չկարողանան հասկանալ, թե այն տարիների համար դա ինչ պոռթկում է եղել, և ինչ վտանգներով էր լի այդ հախուռն ցույցը: Քանի որ դուք այդ պատմական ցույցի անմիջական մասնակիցներից եք, դրանից հետո էլ այլ ախոհների բանակ ձևավորվեց, դուք նույնպես դրանց թվում էիք… Եկեք հիսուն տարի հետ գնանք… Continue reading
Հայ երեխան և ներկա ժամանակը
Բուհերի և մի շարք առաջատար դպրոցների աշակերտների միջև ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնոր դների ընտրություն: Լրագրողը պատմում է ընտրող հանձնաժողովի աշխատանքների մասին: Բարդ ընտրության արդյունքում արդեն հայտնի են տարբեր անվանակարգերի հաղթողները: Երբ երեխաների ներկա ժամանակը դիտարկում ենք հեռու և մոտիկ անցյալների իրողությունն երի համեմատության մեջ, երբ հայ երեխաների ճակատագրերին առնչվող և դրանք հիմնավորապես որոշող պատմական, սոցիալական, մշակութային, առավել ևս` անցյալի սահմռկեցուցիչ դիվային իրադարձություններում մարտնչած, գոյություն պահպանած, կամ` զարգացող, բարձունքների ձգտումներով հաղթանակող մերօրյա պայծառ հայորդիներին ներկայացնող հոդվածները կողք-կողքի ենք դնում` այսօրվա յուրաքանչյուր հայ երեխայի մեջ տեսնում ենք նաև հեռու և մոտիկ անցյալների կորուսյալ հայորդիներին: Կարծես թե բոլորն էլ գիտեն հայ երեխայի կերպարն ամբողջացնող այս զուտ հայկական գաղտնիքը…
Բուհերի և մի շարք առաջատար դպրոցների աշակերտների միջև ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդների ընտրություն: Լրագրողը պատմում է ընտրող հանձնաժողովի աշխատանքների մասին: Բարդ ընտրության արդյունքում արդեն հայտնի են տարբեր անվանակարգերի հաղթողները:
- «Հայերի ուժը ոգին է: Ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում հայը հզոր կլինի» – ասում է հայ դպրոցականը:
- «Երեխան պիտի իր հայրենիքում մեծանա»-վստահ է ծնողների կամքով օտարության մեջ մանկությունն անցկացրած հայ ուսանողուհին:
- «Հայաստանն ինքն է իր բարեկամը», ասաց հայ երեխան, երբ նրան խնդրեցին թվարկել մեր երկրի բարեկամներին ու ոչ բարեկամներին:
ՏՏ իրական հնարավորություններ տնտեսության համար
Տասներեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության գերակա ոլորտ, սակայն դրանից ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները չպակասեցին:
ՀովիկՄուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն
ՏՏ-ն մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Սակայն սրան զուգահեռ ոլորտի ամենալուրջ խնդիրը, կարծում եմ, կապիտալի շուկան է, աշխատուժի շուկան, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա:
Մենք մեր հայաստանյան գործունեության տասը տարիների ընթացքում ունեցել ենք աշխատակազմի 30% աճ և հիմնականում այդ կադրային բազան համալրել ենք այն համալսարանների ուսանողների շնորհիվ, որոնք մեր գործընկերներնեն, և այս համալսարանների հետ մեր համագործակցությունը նպատակային է՝ նախապատրաստել մասնագետներ ոլորտի համար: Սակայն ՏՏ, առավել ևս միկրոսխեմաների նախագծման ոլորտում բարձրորակ մասնագետի խնդիր միշտ էլ առկա է: Ցավոք, մեր բուհերի կրթական ծրագրերով չես կարող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, որոնք պահանջված կլինեն անմիջապես ավարտելուց հետո: Նրանց միայն 7-8%-ն է ավարտելուց հետո աշխատանքի անցնում: Երկար փնտրտուքից և տարիների նպատակասլաց աշխատանքի շնորհիվ միայն դառնում են այն որակյալ մասնագետները, որոնց պահանջարկը միշտ կա: ՏՏ ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները կապված են մեծ ֆինանսական խնդիրների հետ. այսօր բուհերն ի զորու չեն ամբիոններ, լաբորատորիաներ ստեղծել, դրանք մասնավոր ընկերություններն են ապահովում: Պետք է մասնավոր հատվածի և բուհերի միջև ստեղծել սերտ համագործակցություն, հակառակ դեպքում պետության համար միշտ խնդիր է լինելու կրթական մրցունակ միջավայր ստեղծելը: Ունենալ նման գենոֆոնդ, ինչպիսին մենք այսօր ունենք, և չօգտագործել դա, ուղղակի հանցագործությ ուն է, պարզապես պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ մեր երիտասարդների տաղանդները մաքսիմալ բացահայտվեն տնտեսության և քաղաքականության բոլոր ասպարեզներում, այդ ժամանակ մենք կարող ենք պարծենալ, որ մենք ազգ ենք, որը ոչ միայն գոյատևելու, այլ հստակ արարելու ճանապարհ ունի անցնելու, պետք է մշակել մեխանիզմներ, համազգային և միահամուռ տրվել նպատակին: Այսօր բոլոր ազգերն ունեն ապագայի իրենց տեսլականը, իսկ թե որն է մեր ազգի տեսլականը, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, նոր սերունդն ի՞ նչ իմանա: Համատեղ պետք է ստեղծել այդ տեսլականը, իսկ գործիքները կստեղծվեն տաղանդների շնորհիվ: Բազում երկրներ ունեն տեսլական, գործիքներ, բայց չունեն տաղանդներ, մեր շնորհալիները շատ են, տեսլական չունենք, գործիքներն էլ հիմնականում անհասկանալի են: Continue reading
Նամակ՝ հնագույն մարդուց մինչեւ 21-րդ դար
Մոնոլոգ
Ես կարծում եմ …
Աստծո շնորհը
Ներելու կարողությունը Աստծո շնորհն է: Եթե չես կարողանում ներել` վտանգավոր է: Աշխատանքում, ընտանիքում, ընկերական հարաբերություններում չներես` չես ունենա վստահության այն բաժինը, որն օգնում է գտնել տեղը հասարակության մեջ: Ներողամտությունն ամրապնդում է ընկերությունը: Գիտես ընկերոջդ, նրա ուժեղ եւ թույլ կողմերը: Դու ներողամիտ ես նրա թուլությունների հանդեպ: Նա էլ քեզ է ներել քո բացթողումների համար: Միայն այս դեպքում է հնարավոր կառուցել ջերմ ընկերական հարաբերություններ: Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Եթե որևէ մեկն ընտանիքը չի համարում իր ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն կյանքում քիչ բաների է հասել: Ընտանիքում հաջողակ չլինելով, չես կարող լիաժեք լինել: Պետք է ներդաշնակ լինել այն միջավայրում, որտեղ արարում ես, ապրում ու աշխատում:
պատահականություն
Ընտանիքի կազմավորումը ճակատագրի բերումով պատահականությունների շարք է: Եթե ես չորոշեի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո գնալ Պոլիտեխնիկ, կամ այն ավարտելուց հետո չգործուղվեի Էջմիածին` տնաշինական կոմբինատում աշխատելու, կկատարեի այլ ընտրություն եւ կունենայի ուրիշ ընտանիք:
մնացած կյանքի առաջին օրը
Մենք` հայերս, ընտանեկան արժեքնեը վեր ենք դասում ամեն ինչից, շարունակում ենք հոգալ մեր երեխաների կարիքները, և մեր հոգատարությունը երբեմն վնասում է իրենց: Ծնողի համար երեխաները միշտ փոքր են, հոգատարության կարիք ունեն, բայց մի օր հասկանում ես, որ նրանք արդեն կայացած են, ու պետք չէ խառնվել նրանց կյանքին: Մենք փորձում ենք անընդհատ օգտակար լինել: Երբ երիտասարդ ես ու կյանքն առջևում է, քիչ ժամանակ ես տրամադրում նրանց, իսկ երբ թոռնիկ է ծնվում` վերաարժեքավորում ես կյանքդ: Թոռնիկը թուլություն է: Երեխայի հետ հարաբերությոններում լրիվ ուրիշ մարդ ես դառնում: Երեխայի ծնունդը հրաշք է, նրա հետ ես կապում բոլոր այն նպատակները, որոնք չես իրականցրել: Երիատասարդ տարիքում երբեք չես մտածում, ինչքան է մնացել, բայց մեծանալով ու իմաստնանալով հասկանում ես, որ ամեն օրը մնացած կյանքի առաջին օրն է: Continue reading
ԵՏՄ անդամակցությունը մեծ շուկա է բացում ծրագրավորողների համար. Հովիկ Մուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՏ ոլորտի 2015 թվականի սպասումներին, ասաց, թե քանի որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովել է 20-25 տոկոս աճ, ապա ինքը ենթադրում է, որ այդ աճը շարունակվելու է նաև 2015-ին և նոր ծրագրեր են լինելու:
«Մենք հիմա մի քանի մասնավոր ընկերություններով նոր մտքեր, ծրագրեր ենք գեներացնում, որոնք ենթադրում են կառավարության մասնակցությունը, և նրանց հետ ևս քննարկում ենք այդ ծրագրերը և ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը` ՏՏ ոլորտը զարգացնելու հարցում, Հովիկ Մուսայելյանն ասաց.«ՏՏ ոլորտը տարիների ընթացքում ինքնաբուխ զարգացած ոլորտ է, ինքնաբուխ ստեղծված հզոր խավ է ձևավորվել` հիմնականում դրսի ներդրումների հաշվին»: Continue reading
Հայաստանի ՏՏ ոլորտը՝ իր մրցակցային առավելություններով

Տնտեսության այս ճյուղն արձանագրում է տարեկան 20—25 տոկոս աճ
Հայաստանում ՏՏ ոլորտը համարվում է ամենադինամիկ զարգացող ճյուղերից, եւ ՀՆԱ—ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է մինչեւ 4 տոկոս։ Ոլորտը տարեկան արձանագրում է 20—25 տոկոս աճ։ Զբաղվածությունը առհասարակ տեղեկատվական հեռահաղորդակցության ոլորտում եւս զգալիորեն մեծ է եւ գերազանցում է 15 հազարը։ Այս ցուցանիշները, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համոզմամբ, բարձր են ե՛ւ տնտեսության մեջ, ե՛ւ ստեղծում են հավելյալ արժեք։
Ոլորտի ձեռ բերումների մասին կատարելով իր դիտարկումները, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ընկերության տնօրենը մի շարք փաստարկներ առաջ բերեց։ ՏՏ ասպարեզում մեր երկրի հաջողություններն ակնառու են եւ գոհացուցիչ։ Ըստ նրա, ուշագրավ է այն փասը, որ կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում շատ ավելին է։ «Այս ցուցանիշով մեր երկրի դիրքերը բավական բարձր են։ Օրինակ՝ ԱՄՆ—ում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 9,5 տոկոսի, իսկ Հայասատանում՝ 27 տոկոսի։ Այս ձեռքբերումը լուրջ հաջողություն է այն պարագայում, երբ ՏՏ ոլորտը բավական բարդ ինժեներական, ճարտարագիտական աշխատանք է պահանջում եւ լուրջ կենտրոնացում, մեծ աշխատասիրություն եւ բարձր պատասխանատվություն»,–նշեց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում բավական մեծանում է նոր տեխնոլոգիաների հետ առնչվելու ձգտումը, եւ ՏՏ ոլորտում կանանց ներգրավված լինելու տոկոսը աճելու միտում ունի։
Երկրի մրցակցային առավելություններից բանախոսը կարեւորում է մարդկային կապիտալի առկայությունը, որի ձեւավորման եւ զարգացման հիմքը կրթությունն է։ Ըստ որոշ հաշվարկների, տեխնիկական բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է կարողանում անմիջապես աշխատանք գտնել, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Դրանցից առաջինը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ոչ վերապատրաստված լինելն է՝ հաշվի առնելով ոլորտի դինամիկ զարգացման միտումները։ Իսկ երկրորդ խնդիրը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է, լաբորատորիաների սակավությունը, ինչը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Ուստի պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը, ըստ ոլորտի ներկայացուցչի, լավագույն միջոցն է առկա խնդիրները հաղթահարելու։








