«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի կրթական մակարդակի և աշխատաշուկայի պահանջների, ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց, որ մարդկային կապիտալի զարգացման ու ձևավորման առումով՝ հիմնականը կրթությունն է, իսկ ՏՀՏ ոլորտի դեպքում՝ ոչ միայն բարձրագույն, այլև հանրակրթական կրթությունը:
«Այստեղ, իհարկե, խնդիրներ կան և ըստ որոշ հաշվարկների՝ տեխնիկական ուղղվածության բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է անմիջապես աշխատանք գտնում, ինչը բավական ցածր ցուցանիշ է և ունի 2 օբյեկտիվ պատճառներ: Առաջին պատճառը բուհերի պրոֆեսորա-դասախոսական կազմի որակներն են և սա բավական օբյեկտիվ է, որովհետև ճյուղը դինամիկ, արագ զարգացող է և դասախոսները պետք է անընդհատ որակավորման կուրսեր անցնեն, ինչը թանկ հաճույք է, իսկ բուհերը չեն կարողանում ապահովել այդ պայմանները: Երկրորդը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է: Բուհերում առկա տեխնիկական բազայի համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը բուհերը չեն կարողանում ապահովել»,- ասաց նա: Continue reading






