Հեռուստաեթերը ազգային անվտանգության խնդիր է դարձել

logo-eco

Խորագիրը վարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ հանրային խորհրդի և ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը

Քննարկմանը մասնակցում են ՀՀ հանրային խորհրդի անդամներ ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
Կլոր սեղանի այս անգամվա քննարկման թեման հայկական հեռուստաեթերներից հանրությանը տրամադրվող ակնհայտ և ենթագիտակցական շերտի վրա ազդող բովանդակությունն է: Քննարկման մասնակիցները տագնապ են հնչեցնում` միանալով մամուլի հրապարակումներում հնչած մտահոգություններին ու ահազանգերին, ինչը նաև հանրային լսարանի շատ վճռորոշ մի հատվածի կարծիքն է:
Խնդիրը դիտարկվում է ազգային անվտանգության տեսակետից:
Հանրային գիտակցությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է դրական խոսքը, գործը, օրինակը, կերպարը, երևույթը: Մարդու զգացական աշխարհի առողջության և ստեղծագործ կյանք ունենալու համար անբեկանելի ճշմարտություն է դա: Մասնավոր սեփականության իրականությունը վարագուրել է մասնավոր ձեռնարկության անցուդարձը հանրային իրազեկման դաշտից, բաց և փակ լինելու խնդիր կա, վճարելու, գովազդի առևտուր կա, ինչն էլ երկրում կատարվող լավ, խոստումնալից, հույս ու հավատ ներշնչող գործերի մասին քիչ խոսելու հիմնական պատճառն է դառնում: Ու բազմաթիվ հեռուստաեթերների դաշտում ամուր տեղավորվում են մեկը մյուսին քննադատելը, վճարովի գովաբանությունները, ինքնագովասանքները, քաղաքական խոսակցությունները: Որքան շատ քննադատություն, մեկը մյուսին սխալ հանելու հնարքներ` այնքան լավ: Լուրը գրավիչ կլինի: Continue reading

Արմեն Աշոտյան. «Երբ կրթական համակարգից հասարակության մի ստվար հատված ակնկալում է փաստաթուղթ` դիպլոմ, և ոչ թե գիտելիք, ապա կարող ենք ասել, որ խեղվել է գիտելիքի հանդեպ մոտեցումը,ինչը իրավունք է տալիս եզրակացնելու, որ հասարակական պահանջարկը գիտելիքի հանդեպ որպես այդպիսին չի ձևավորվել»

logo-eco

Երկխոսություն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Մի առիթով ՙՍինոփսիս՚ ընկերության նախագահ Չի Ֆունը դահլիճում հավաքված հայերին դիմեց հետևյալ խոսքերով. ՙԶարմանալի մարդիկ եք հայերդ` սիրում եք անգամ բացահայտ ճշմարտություների նկատմամբ տարակարծիք լինել: Օրինակ, հայերենի այբուբենում քանի՞ տառ կա՚: Եվ թվարկեց 39,36,33, և բոլորի դեպքում էլ ձեռք բարձրացնողներ եղան: ՙՏեսնո՞ւմ եք՚ իր կածիքը հաստատեց նա: Սա ծիծաղով ընդունվեց, բայց, ի վերջո, մտահոգիչ բան է: Պարոն նախարար, մեր օրերում շատ է խոսվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցման մասին, անգամ արդեն շահարկում ենք այդ թեզը, բայց կարծես թե այդ ճանապարհին անտեսվում էր կրթության գործոնը: Մինչդեռ դա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որի շուրջ անընդհատ բանավիճում ենք` առաջ գնալու փոխարեն: պարզից էլ պարզ է` առաջին հերթին լավ կրթություն պիտի ապահովենք, որի վրա էլ պիտի հենվի գիտելիքահենք տնտեսությունը: Վերջին միջազգային լրջագույն կազմակերպությունների, այդ թվում նաև Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի զեկույցներում Հայաստանը բավական հետընթաց ապրեց և աշխարհի երկրների թվում 97-րդ տեղն է զբաղեցնում: Այնտեղ ՏՏ ոլորտը առաջնահերթ տեղ է գրավում, և100-ից ավել ինդեքսների թվում նաև կրթությունն է: Այս ոլորտում միջին դիրքերում ենք: Հակամենաշնորհային քաղաքականության առումով աշխարհում վերջին տեղում ենք:Համաձայն այդ զեկույցի` կրթական բարելավումների, կրթական ցենզի առումով միջին տեղերում ենք, բայց դա իմ կարծիքով իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ երկու գործոն է հաշվի առնվում` համատարած գրագիտությունը, ինչը մեզ մոտ երևի թե 100տոկոս է,գուցե նաև Գինեսի գրքում գրանցվելու արժանի ենք, մյուսը որակական խնդիրներն են: Continue reading

Լեզուների իմացությունը հզոր զենք է

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Ռալֆ Յիրիքյան.«Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայկական միջավայրի հանդեպ, որի մի մասն ենք կազմում նաև մենք: Հայրենիքն է բոլորիս գլխավոր ապրանքանիշը, որը հզորացնելու համար որքան զենք ունես, այնքան ուժեղ ես: Լեզուների իմացությունը հզոր զենք է»:

Հայկական աշխարհի գաղափարը ձևակերպված հասկացություն չէ: Այն հայության համար այնպիսի իրողություն է, որի գոյության փաստը պետք է ի շահ Հայաստան երկրի ծառայեցնել: Հայկական աշխարհը ամբողջ աշխարհի տարածքում է, հայրենիքի կարոտով և նրա հանդեպ պատասխանատվությամբ ապրող հայորդիները համախմբվում են նույն տանիքի ներքո իրենց համաձույլ մտորումներով, երազանքներով, գործերով, աղոթքներով և ներհայեցողական աշխարհի և իրական գործունեության ուժերը ուղղորդում դեպի Հայրենիք:
Հայոց մտքի և զգացմունքների այդպիսի հոսք ունենք տարվա այն մեկ օրը, երբ սգում ենք եղեռնի զոհերին ու միակամ համախմբվում ազգային անելիքների շուրջ:
Այժմ գաղափարը կյանքի է կոչվում որպես ամենօրյա գործուն մեխանիզմ: Այդ մասին խոսում են երկրի ղեկավարները, գործարարները, մշակույթի մարդիկ, երիտասարդները: Հայկական աշխարհը նեղացնում է ՙսփյուռք՚ հասկացության տիրապետման սահմանները, քանի որ ողջ աշխարհի հայությունը դիտվում է մեկ պետության, որն է Հայրենիքը, շահերի ու բարգավաճման քաղաքականության ու գործելակերպի ակտիվ մասնակիցն ու պատասխանատուն:
Ակտիվ գործունեության շրջանակների տեր մարդիկ իրենց աշխատանքի մի մասն են դարձրել Հայկական աշխարհի ներուժը բազմացնելուն ծառայելը: Ռալֆ Յիրիքյանը Լիբանանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին պատմել է Հայաստանում ծավալած իր գործունեության մասին, պատասխանել տարաբնույթ հարցերի, որոնց հիմնական մասը վերաբերել է զանազան պահերով հայրենիքում տնտեսական գործունեություն սկսելու հարցում անվստահության հանգամանքներին: Հայաստանի մասին տեղեկատվությունը արտերկիր հասցնող տարբեր աղբյուրներ կան, որոնց թվում քիչ չեն վատաբանողները, Հայաստան երկրից իրենց հեռանալը Հայաստանը պախարակող մեկնաբանություններով արդարացնողները: Այսօր գնացողներին հակակշիռ` վերադարձողներ ևս պիտի լինեն և մեծ հոսքով, նպատակասլաց գործունեության ծրագրերով ու դրսում ապրած տարիներին վաստակած գումարներով, կենսափորձով, գիտելիքներով: Առատաջուր գետից անգամ միայն ջուր բաց թողնելով` այլևս չես ունենա այդ գետը: Չի կարելի դժվարությունները պատճառ բռնելով` միայն հեռանալու մեջ փրկություն գտնել: Փրկությունը առավելապես վերադառնալու մեջ է: Continue reading

Վիգեն Սարգսյան. «Մարդկային ներուժը, մարդ անհատն է այսօր հասարակության գլխավոր առաջմղիչը»

logo-eco

Երկխոսություն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Կառավարությունը տարիներ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը առաջնահերթային համարեց, այդ ժամանակամիջոցում բավական ձեռքբերումներ ունեցանք, թեպետ, իհարկե, դեռևս կան նաև բավականաչափ լուրջ անելիքներ: Համակարգում զբաղված մասնագետներին հետաքրքրում էր, թե իշխանափոխությունից հետո շարրւնակվելու՞ է պահպանվել առաջնահերթությունը: եվ, երբ աշնանը հանւապետության նախագահն այցելեց ՙՍինոփսիս՚ ընկերություն և մասնագետների նեղ շրջանակում ելույթ ունեցավ, բոլորս ոգևորվեցինք այդ ելույթի բովանդակությունից, քանի որ հստակ էր, որ ոլորտը շարունակվում է գտնվել բարձր ուշադրության կենտրոնում: Տարբեր հանդիպումներում, քննարկումներում մենք կամա, թե ակամա, անընդհատ անդրադառնում ենք այդ ելույթին: Դուք ինքներդ ինչպե՞ս եք տեսնում այս ճյուղի զարգացումը առաջիկա տարիներին: Ձեզ հայտնի ի՞նչ նոր ծրագրերի շուրջ կկիսվեիք մեզ հետ: Continue reading

Արմթեքը հոգեբանական մեծ լիցքեր է տալիս

logo-eco

Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեր ավանդական ներուժի մասին, ցավով նշում ենք նրա տրամաբանական զարգացման կանգառի` 1990-ականներին հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ունեցած հարկադիր կորուստները եւս: Իրականում, այդ կանգառը անհրաժեշտ իրողություն էր, որովհետեւ երկիրը նոր իրավիճակում նոր մարտահրավերներ էր ընտրում , որոնց պիտի ընդառաջ գնար` հաղթելու մեծ կամքով: Այդ տարիներին եւ’ Հայաստանում, եւ’ սփյուռքում ձեւավորվում էր այդ հաղթանակի համար աշխատելու, պայքարելու պատրաստ նոր մտավորականություն: Արդեն լուրջ իրողություն է տեխնիկական նոր որակի, նոր գաղափարները ավանդական հայկականին միաձույլ առաջ տանող երիտասարդ թիմի գոյությունը: Նրանք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման առաջամարտիկներ են, այլ նաեւ հանրային շահին նվիրված իրենց ակտիվ գործունությամբ դարձել են հասարակական կարծիք ձեւավորող գործիչներ:
Համախոհների ուժեղ եւ նպատակասլաց թիմի կարեւոր անդամներից է Հովիկ Մուսայելյանը, ով բազմազբաղ լինելով հանդերձ` ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրում վարում է երկու կարեւոր խորագիր, որոնք նպատակաուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները ամենատարբեր մակարդակներում աշխատող մարդկանց հետ քննարկելը: Continue reading

Խորագրի հյուրն է Ռոբերտ Հարությունյանը

logo-eco

Երկխոսություն Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ

Հովիկ Մուսայելյան – Այս խորագրի ներքո մեր զրույցները վարում ենք ամենատարբեր ոլորտներում ակտիվորեն աշխատող, ճանաչված և հետաքրքիր մարդկանց հետ, ում հետ զրուցելը հետաքրքիր է և ումից ակնկալում ենք նորություններ լսել: Զարգացման հայկական գործակալությունն արդեն 11 տարվա կենսագրություն ունի և մեր աչքի առաջ է կայացել: Հիշում ենք, որ նրա ստեղծումը կարևորվեց Հայաստանը մրցունակ երկիր դարձնելու, զարգացման հեռանկարները ճշգրտելու, երկրում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու առումով, որով զբաղվելու խնդիրը կառավարությունը նպատակահարմար համարեց առանձին գերատեսչության վրա դնել: Անցել է 11 տարի, մի քանի տնօրեններ են փոխվել: Արդեն մեկ տարի է, ինչ ղեկավարում եք կառույցը: Ցավոք, դժվար ժամանակահատվածում դուք ստանձնեցիք այդ գործը: Կարծում եմ, տնտեսական ճգնաժամի պայմաններում պիտի որ որոշակիորեն վերանայվեր գործելաոճը, աշխատանքը հարմարեցվեր նոր իրողություններին: Continue reading

Ինտերնետ. առաջընթացի կարեւորագույն բաղկացուցիչը շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ Հայաստանում

logo-eco

Կլոր սեղանի քննարկման թեման ինտերնետ կապին վերաբերող խնդիրներն են: Հարցերը շատ լուրջ են դրվում, տարիներ ի վեր քայլեր են արվում վերջապես պատշաճ մակարդակի հասցնելու ներկա ժամանակներում տնտեսության զարգացման համար անհրաժեշտ այդ կարևորագույն ոլորտը, սակայն, առ այսօր ինտերնետը շարունակում է անհամեմատ թանկ ու վատորակ լինել: Սա երկրի տնտեսության հետագա զարգացման համար անդառնալի կորուստների կարող է հանգեցնել, քանի որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ դաշտ ունենալը այսօր առանց ինտերնետ հուսալի և որակյալ կապի պարզապես անհնար է: Լուրջ ձեռնարկների հաջողությունն է այն կարևորագույն գործոնը, որը կպահի արդեն ներդրումներ արածներին ու կավելացնի դրանց թիվը, ինչպես նաև կխթանի տեղական ընկերությունների, փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
Քննարկման մասնակիցները չկարողացան սպառել անգամ տարողունակ թեմային առնչվող հարցադրումները սրելը: Պարզվեց, դրանք շատ են, որոնց մի մասը նաև լրացուցիչ փաստական ճշգրտումների կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ու գործնական կարևորության եզրահանգումներ անել: Continue reading