“Надо решить кадровую проблему, чтобы двигаться дальше”

photoБеседа с директором компании “SYNOPSYS Armenia” Овиком Мусаеляном

Деловой Экспресс, 04 сентября, 2015г.

— Ваша компания одиннадцатый год работает в Армении. Что изменилось в IT-сфере за эти годы?

— Когда в 2004 году транснациональная компания “SYNOPSYS” пришла в Армению, проблем было немало. К примеру, Интернет со скоростью 1 Мбит/с стоил примерно 12 тыс. долларов, и качество его было очень низким. Сегодня такой Интернет стоит около 20 долларов, т.е. дешевле почти в 600 раз, и качество улучшилось примерно в 10 раз. Однако тогда, 10 лет назад, мы серьезно опасались, что из-за такого Интернета страна может потерять очень многое, ведь на всем постсоветском пространстве в Армении был самый дорогой Интернет. Тем не менее, для такой компании, как “SYNOPSYS”, не цена Интернета была главным негативным фактором (несмотря на то, что она входит в себестоимость продукции), а его качество, так как целью компании была организация исследовательского центра в Армении, который не смог бы нормально функционировать без качественного Интернета. Continue reading

ՏՏ ոլորտի անկման մասին տվյալները տարբեր մեթոդաբանությամբ հաշվարկների արդյունք են. մասնագետներ

108:49 • 19.08.15

Նշենք, որ օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2.4 տոկոսի անկում: Ամենամեծ անկումը՝ մոտ 6 տոկոս, արձանագրվել է հեռահաղորդակցության ոլորտում: ՏՏ ոլորտներում արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, առևտուրը և ծառայությունները՝ 3%–ով:

Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նույնպես համաձայն չէ վերը նշված թվերի հետ և Tert.am–ի հետ զրույցում ներկայացրեց իր հիմնավորումները, որոնցից առաջինը մեթոդոլոգիաների տարբերությունն է, ինչի հետևանքով անընդհատ տարբեր թվեր են ներկայացվում:

Ինչ վերաբերում է այլ գործոններին, ապա ըստ Մուսայելյանի՝ նշված  35 ընկերությունները «սթարթափ» ընկերություններ են, որոնք, հիմնականում, սկզբում աշխատում են վնասով:
«Ես այդպիսի  «սթարթափ» ընկերություն չգիտեմ, որ միանգամից բացվել է ու ապահովել է եկամուտներ.մինչև բացում են, մինչև թիմ են համալրում, և եթե ինչ-որ ժամանակ զրո եկամուտ են ունենում, դա էլ է նորմալ, մինչև իրենք սկսեն արդեն օգուտով աշխատել»,-ասաց Հովիկ Մուսայելյանը՝ ընդգծելով, որ դա դեռ ՏՏ ոլորտում ընդհանուր ծավալների ավելացման կամ պակասեցման համար դեռ ցուցանիշ չէ: Փոխարենը, ցուցանիշ են ՏՏ ոլորտում ստեղծվող նոր աշխատատեղերը, ոլորտում կատարված ներդրումները: Continue reading

Synopsys Armenia head praises Armenia’s progress in NRI

Untitled

YEREVAN, April 20. / ARKA /. Head of Synopsys Armenia company Hovik Musayelyan said the 58th position Armenia has in the latest Network Readiness Index (NRI) is the evidence of significant progress given that the NRI surveyed 143 countries.
NRI, produced by the World Economic Forum in cooperation with INSEAD and Cornel University annually, measures the preparedness of an economy to use ICT to boost competitiveness and well-being and tracks the development of ICTs around the world.
The report assesses the digital ecosystems of 143 developed and developing countries — accounting for more than 98 per cent of the world’s GDP.
Armenia has moved seven positions up to the 58th position. Kazakhstan, one of former Soviet republics is ranked 40th, Russia is 41st, Azerbaijan is 57th, Georgia is 60th, Ukraine is 71st and Tajikistan is 117th.

Continue reading

ՏՏ իրական հնարավորություններ տնտեսության համար

Capture

Տասներեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության գերակա ոլորտ, սակայն դրանից ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները չպակասեցին:

CaptureՀովիկՄուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն

ՏՏ-ն մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Սակայն սրան զուգահեռ ոլորտի ամենալուրջ խնդիրը, կարծում եմ, կապիտալի շուկան է, աշխատուժի շուկան, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա:

Մենք մեր հայաստանյան գործունեության տասը տարիների ընթացքում ունեցել ենք աշխատակազմի 30% աճ և հիմնականում այդ կադրային բազան համալրել ենք այն համալսարանների ուսանողների շնորհիվ, որոնք մեր գործընկերներնեն, և այս համալսարանների հետ մեր համագործակցությունը նպատակային է՝ նախապատրաստել մասնագետներ ոլորտի համար: Սակայն ՏՏ, առավել ևս միկրոսխեմաների նախագծման ոլորտում բարձրորակ մասնագետի խնդիր միշտ էլ առկա է: Ցավոք, մեր բուհերի կրթական ծրագրերով չես կարող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, որոնք պահանջված կլինեն անմիջապես ավարտելուց հետո: Նրանց միայն 7-8%-ն է ավարտելուց հետո աշխատանքի անցնում: Երկար փնտրտուքից և տարիների նպատակասլաց աշխատանքի շնորհիվ միայն դառնում են այն որակյալ մասնագետները, որոնց պահանջարկը միշտ կա: ՏՏ ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները կապված են մեծ ֆինանսական խնդիրների հետ. այսօր բուհերն ի զորու չեն ամբիոններ, լաբորատորիաներ ստեղծել, դրանք մասնավոր ընկերություններն են ապահովում: Պետք է մասնավոր հատվածի և բուհերի միջև ստեղծել սերտ համագործակցություն, հակառակ դեպքում պետության համար միշտ խնդիր է լինելու կրթական մրցունակ միջավայր ստեղծելը: Ունենալ նման գենոֆոնդ, ինչպիսին մենք այսօր ունենք, և չօգտագործել դա, ուղղակի հանցագործությ ուն է, պարզապես պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ մեր երիտասարդների տաղանդները մաքսիմալ բացահայտվեն տնտեսության և քաղաքականության բոլոր ասպարեզներում, այդ ժամանակ մենք կարող ենք պարծենալ, որ մենք ազգ ենք, որը ոչ միայն գոյատևելու, այլ հստակ արարելու ճանապարհ ունի անցնելու, պետք է մշակել մեխանիզմներ, համազգային և միահամուռ տրվել նպատակին: Այսօր բոլոր ազգերն ունեն ապագայի իրենց տեսլականը, իսկ թե որն է մեր ազգի տեսլականը, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, նոր սերունդն ի՞ նչ  իմանա: Համատեղ պետք է ստեղծել այդ տեսլականը, իսկ գործիքները կստեղծվեն տաղանդների շնորհիվ: Բազում երկրներ ունեն տեսլական, գործիքներ, բայց չունեն տաղանդներ, մեր շնորհալիները շատ են, տեսլական չունենք, գործիքներն էլ հիմնականում անհասկանալի են: Continue reading

ԵՏՄ անդամակցությունը մեծ շուկա է բացում ծրագրավորողների համար. Հովիկ Մուսայելյան

Capture

1.thumb«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՏ ոլորտի 2015 թվականի սպասումներին, ասաց, թե քանի որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովել է 20-25 տոկոս աճ, ապա ինքը ենթադրում է, որ այդ աճը շարունակվելու է նաև 2015-ին և նոր ծրագրեր են լինելու:

«Մենք հիմա մի քանի մասնավոր  ընկերություններով նոր մտքեր, ծրագրեր ենք գեներացնում, որոնք ենթադրում են կառավարության մասնակցությունը, և նրանց հետ ևս քննարկում ենք այդ ծրագրերը և ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը` ՏՏ ոլորտը զարգացնելու հարցում, Հովիկ Մուսայելյանն ասաց.«ՏՏ ոլորտը տարիների ընթացքում ինքնաբուխ զարգացած ոլորտ է, ինքնաբուխ ստեղծված հզոր խավ է ձևավորվել` հիմնականում դրսի ներդրումների հաշվին»: Continue reading

Հայաստանի ՏՏ ոլորտը՝ իր մրցակցային առավելություններով

Untitled
Տնտեսության այս ճյուղն արձանագրում է տարեկան 20—25 տոկոս աճ

Հայաստանում ՏՏ ոլորտը համարվում է ամենադինամիկ զարգացող ճյուղերից, եւ ՀՆԱ—ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է մինչեւ 4 տոկոս։ Ոլորտը տարեկան արձանագրում է 20—25 տոկոս աճ։ Զբաղվածությունը առհասարակ տեղեկատվական հեռահաղորդակցության ոլորտում եւս զգալիորեն մեծ է եւ գերազանցում է 15 հազարը։ Այս ցուցանիշները, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համոզմամբ, բարձր են ե՛ւ տնտեսության մեջ, ե՛ւ ստեղծում են հավելյալ արժեք։
Ոլորտի ձեռ բերումների մասին կատարելով իր դիտարկումները, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ընկերության տնօրենը մի շարք փաստարկներ առաջ բերեց։ ՏՏ ասպարեզում մեր երկրի հաջողություններն ակնառու են եւ գոհացուցիչ։ Ըստ նրա, ուշագրավ է այն փասը, որ կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում շատ ավելին է։ «Այս ցուցանիշով մեր երկրի դիրքերը բավական բարձր են։ Օրինակ՝ ԱՄՆ—ում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 9,5 տոկոսի, իսկ Հայասատանում՝ 27 տոկոսի։ Այս ձեռքբերումը լուրջ հաջողություն է այն պարագայում, երբ ՏՏ ոլորտը բավական բարդ ինժեներական, ճարտարագիտական աշխատանք է պահանջում եւ լուրջ կենտրոնացում, մեծ աշխատասիրություն եւ բարձր պատասխանատվություն»,–նշեց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում բավական մեծանում է նոր տեխնոլոգիաների հետ առնչվելու ձգտումը, եւ ՏՏ ոլորտում կանանց ներգրավված լինելու տոկոսը աճելու միտում ունի։
Երկրի մրցակցային առավելություններից բանախոսը կարեւորում է մարդկային կապիտալի առկայությունը, որի ձեւավորման եւ զարգացման հիմքը կրթությունն է։ Ըստ որոշ հաշվարկների, տեխնիկական բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է կարողանում անմիջապես աշխատանք գտնել, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Դրանցից առաջինը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ոչ վերապատրաստված լինելն է՝ հաշվի առնելով ոլորտի դինամիկ զարգացման միտումները։ Իսկ երկրորդ խնդիրը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է, լաբորատորիաների սակավությունը, ինչը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Ուստի պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը, ըստ ոլորտի ներկայացուցչի, լավագույն միջոցն է առկա խնդիրները հաղթահարելու։

Continue reading

ՏՀՏ ոլորտն ամենադինամիկ զարգացող ոլորտն է Հայաստանում

Capture

Musaelyan«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի կրթական մակարդակի և աշխատաշուկայի պահանջների, ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց, որ մարդկային կապիտալի զարգացման ու ձևավորման առումով՝ հիմնականը կրթությունն է, իսկ  ՏՀՏ ոլորտի դեպքում՝ ոչ միայն բարձրագույն, այլև հանրակրթական կրթությունը:

«Այստեղ, իհարկե, խնդիրներ կան և ըստ որոշ հաշվարկների՝ տեխնիկական ուղղվածության բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է անմիջապես աշխատանք գտնում, ինչը բավական ցածր ցուցանիշ է և ունի 2 օբյեկտիվ պատճառներ: Առաջին պատճառը բուհերի պրոֆեսորա-դասախոսական կազմի որակներն են և սա բավական օբյեկտիվ է, որովհետև ճյուղը  դինամիկ, արագ զարգացող է և դասախոսները պետք է  անընդհատ որակավորման կուրսեր անցնեն, ինչը  թանկ հաճույք է, իսկ բուհերը չեն կարողանում ապահովել այդ պայմանները: Երկրորդը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է: Բուհերում առկա տեխնիկական բազայի համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը բուհերը չեն կարողանում ապահովել»,- ասաց նա: Continue reading

Բարձր տեխնոլոգիաները Հայաստանի այսօրն ու ապագան են

logo-eco

Ամսագրի խմբագրական խորհրդի անդամ դառնալով` տեխնիկական գիտությունների թեկնածու, ՏՏ ոլորտի կայացման ուղղությամբ համախոհների կուռ թիմի և կոնկրետ իր ղեկավարած համբավավոր ընկերությունների արդյունավետ աշխատանքով հանրությանը հայտնի Հովիկ Մուսայելյանը լրջորեն աջակցեց ամսագրի էջերում այս ոլորտի հաջողությունների ու խնդիրների ներկայացման և լուծման ընթացքի վավերագրմանը: Կարծես թե տարեցտարի առաջ շարժման պատկերը ներկայացված է ամսագրի թողարկումներում:
Հետևելով այդ ընթացքին` մենք ցանկանում ենք տեսնել այսօրվա հանգրվանը, ապագայի համար տեսանելի և դեռևս աներևույթ ակնկալիքները:

Արտավազդ Թադևոսյան – «ԼԵԴԱ սիսթեմզ»-ի տնօրենների խորհուրդը (որի միայն նախագահն էր հայ) սկզբում բավական թերահավատորեն էր վերաբերվում Հայաստանում մասնաճյուղ ունենալու գաղափարին: Սակայն երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում նրանք ընդունեցին, որ Հայաստանում ինժեներական միտքը ի զորու է լուծելու ամենաբարդ խնդիրները:
Առաջին օրերին բարձր որակավորում ունեցող ինժեներների թիվը 10-ն էր: Թվում էր` հայաստանյան աշխատաշուկայում առկա են սովետական տարիներից ժառանգություն մնացած բարձր որակավորում ունեցող ինժեներներ, սակայն շուտով արտասահմանյան պատվերների պահանջներին համապատասխան աշխատակիցների ընտրության գործընթ ացը հանգեցրեց ընկերության կողմից կադրային յուրօրինակ քաղաքականության մշակման անհրաժեշտությանը: Լուրջ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ էին տարիներ, ինչպես նաև` խոշոր ներդրումներ:
Ընկերությունում կատարված նախագծերը ֆայլերի տեսքով ուղարկվում են Թայվան: Այնտեղի գործարանները դրանց հիման վրա արտադրում են միկրոսխեմաներ, որոնք օգտագործվում են միկրոէլեկտրոնային արդյունաբերության մեջ: Ընդգրկույթը` կենցաղային տեխնիկա, բժշկություն, ռազմական արդյունաբերություն, կյանքի բացարձակապես բոլոր ոլորտներ: Continue reading

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումար

2014թ.-ի Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարը:

Հ.Մուսայելյանի ելույթը բերված է ստորեւ:

dsc_0800

Հարգելի գործընկերներ,

ՏՏ ոլորտն այսօր Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է: Վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%, որը համադրելի է զարգացած շատ երկրների հետ: Իրավամբ, հաջողություններն ակնհայտ են: Հեռահաղորդակցության հետ միասին ՏՀՏ ոլորտի աշխատակիցների քանակը կազմում է շուրջ 15000: Ես կբերեմ մի քանի միջոցառումների օրինակներ, որոնք պարբերաբար անցկացվում են Հայաստանում և նպաստում են ոլորտի զարգացմանը: Բավական ուշագրավ է երկրի նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխությունը լավագույն ուսանողների համար, ինչը փայլուն նախաձեռնություն է լավագույններին ճանաչելու, խրախուսելու եվ խանդավառելու նոր սերնդին ընտրելու ՏՏ ոլորտը: Միջազգային միկրոէլեկտրոնիկայի ամենամյա օլիմպիադան, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանում: Այս տարի աննախադեպ մասնակցություն ապահովեց. 22 երկրների օլիմպիադաների հաղթողներ ժամանեցին Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին: Կառավարության եւ մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է ArmTech բարձր տեխնոլոգիական ամենամյա կոնգրեսը, որն այս տարի չորրորդ անգամ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում: Հայաստանի նման փոքր երկրի համար հիրավի ուշագրավ է նման ներկայացուցչական կոնգրեսի առկայությունը, ինչն արդեն երկրի տեխնոլոգիական բրենդի համբավ ունի, որի ժամանակ ձեւավորվում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման պլատֆորմը: Այս տարի եւ բովանդակային առումով, եւ մասնակիցների քանակով, բավականին հետաքրքիր անցավ Digitech միջազգային ցուցահանդեսը:

Continue reading