Մարտի 6-ը չլիցենզավորված համակարգչային ծրագրերից հրաժարվելու օրն է

Մարտի 6-ին «Մայքրոսոֆթ» ընկերությունը չլիցենզավորված համակարգչային ծրագրերի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում ողջ աշխարհում արդեն վեցերորդ տարին նշում է «Անվտանգ խաղի» օրը։ 2010 թվականից այս օրը նշվում է նաեւ Հայաստանում:

Հայաստանում  համակարգիչներից օգտվողների 89 տոկոսը չլիցենզավորված ծրագրեր է օգտագործում։ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունը այս ցուցանիշը մտահոգիչ է համարում, թեեւ 2006 թվականի համեմատ այն նվազել է 7 տոկոսով: Continue reading →

Հայաստանի ապագան արդյունաբերական երկիր լինելն է

logo-eco

Երկխոսություն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ

Հովիկ Մուսայելյան – Մենք միմյանց շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք, գիտենք մտածողության չափանիշները, պետության, նրա ապագայի, տնտեսության հանդեպ վերաբերմունքը: Բայց, պիտի փորձենք մեզ տեղավորել զրույցի ձևաչափի մեջ և այս խորագրի ընթերցողների հետ կիսվել երկրի համար շատ կարևոր մի շարք հարցերի շուրջ:   Խորհրդային տարիներին Հայաստանը բարձր զարգացած, գիտատար տնտեսությամբ երկիր էր, պատահական չէ, որ քսան հազար բարձր որակավորմամբ մասնագետներ ունեինք, ընդհանրապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում իսկապես առաջատարներից էինք միությունում, եթե չեմ սխալվում` մեկ շնչին ընկնող ինժեներների և գիտահետազոտական կենտրոնների քանակի առումով Հայաստանն առաջին տեղում էր: Փլվեց այդ միությունը, ինքներս էլ այդ շրջանի մարդիկ ենք, ամեն ինչ մեր աչքի առաջ տեղի ունեցավ, թեկուզև օբյեկտիվորեն` տնտեսությունն ընկավ անմխիթար վիճակի մեջ, և քսան տարուց ավել է մեր նորանկախ պետությունը փորձում է քայլեր անել և մեր պետության համար աշխարհում ուրույն տեղը գտնել` չնայած որ դրանք գլոբալ բիզնեսի կողմից վաղուց զբաղված են: Եվ, այնուամենայնիվ, այնտեղ պետք է նաև մենք տեղ ունենանք: Ինչպե՞ս: Որո՞նք են մեր անելիքները` գլոբալ բիզնեսում մեր տեղն ամրակայելու առումով: Continue reading →

Մենք կարող ենք շատ գողտրիկ, գեղեցիկ երկիր ունենալ և մեր տանը, մեր հայրենիքում երեխաների ապագայի երաշխավորը լինել:

logo-eco

Մենք հաճախ ենք խոսում ազգային մրցունակության մասին, համեմատություններ են արվում պետական տարբեր գործառույթների ցուցանիշների վերաբերյալ, երբեմն նաև ազգային բնութագրի մրցունակության մասին է խոսվում, վերլուծում են, թե ազգերը իրարից ինչով են տարբերվում, իրենց բնորոշ բնութագրերի մրցունակությամբ: Մենք շատ լավ գիտենք, որ այդ մրցունակությունն առկա է և կարող ենք թվել տարբեր ազգություններ, որոնք այս կամ այն բնագավառում իսկապես ունեն մրցակցային առավելություններ:
Հայերի մասին խոսելիս հիշում են այն ոլորտները, որոնցում հայերը մշտապես հաջողություններ ունեն: Մասնավորապես, կարծիք են հայտնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման ոլորտներում, իբր, հայերը գենետիկ առավելություն ունեն, բնածին ծրագրավորողներ են: Իրականում դա չափազանցված է, որովհետև ոչ մի ազգ էլ չի կարող գենետիկ ծրագրավորող լինել:
Հայերը և իրենց հայրենիքում, և հայրենիքից դուրս, շատ դեպքերում կայանում և հաջողություն են ունենում իմ կարծիքով, հատկապես հայերին բնորոշ տեղական իրականությանը շուտ հարմարվելու, նոր միջավայրերը շուտ յուրացնելու շնորհիվ: Նույնը տեղի է ունենում նաև գիտության մեջ` նորագույն տեխնոլոգիաները շուտ ըմբռնելու, ինչպես նաև տեխնոլոգիաները փոխվելու դեպքում հայերը բավական ճկունություն են ցուցաբերում և արագ վերափոխվում, հայ գիտնականին հատուկ կարողություններ են դրանք: Continue reading →

Պետք է միշտ վազքի մեջ լինել, որովհետև ժամանակը կարճ է, մենք չհասցնենք` ուրիշները կգան կանցնեն մեզ

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ի սկզբանե եղել է մեր ուշադրության կենտրոնում: Հատուկ խորագրի ներքո է ներկայացվել այն, խորագիրն ունեցել է իր մասնագետ խորհրդատուն: Սինոփսիս ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը սիրով համաձայնել է զրույցների, կլոր սեղանների միջոցով ներկայացնել խնդիրները, արված գործերը: Եվ` կարծում եմ, հիանալի ներկայացրել ենք` առանց հավակնելու, թե ամեն մի իրադարձություն հայտնվելու է մեր ուշադրության տեսադաշտում:
Հոկտեմբեր ամսին, արդեն ավանդաբար, երևանյան աշնանը հատուկ դարձած լուրջ միջոցառումներ տեղի ունեցան, որոնք նախորդ տարիներից շարունակական լինելով հանդերձ` բոլորովին նոր մակարդակ, պնդություն, հստակություն և առավել սահուն հեռանկարներ խոստացող որակներ էին պարունակում` Արմթեք համահայկական կոնգրեսը, Սինոփսիսի շաբաթվա միջոցառումները, միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին հավակնելու մրցանակաբաշխությունը, Դիջիթեք ամենամյա ցուցահանդեսը…: Եվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այդ ոլորտի զարգացման հեռանկարների ջատագովներն էին, գոհ էին ձեռք բերած արդյունքներով:
Continue reading →

Վիգեն Սարգսյան. «Մարդկային ներուժը, մարդ անհատն է այսօր հասարակության գլխավոր առաջմղիչը»

logo-eco

Երկխոսություն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Կառավարությունը տարիներ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը առաջնահերթային համարեց, այդ ժամանակամիջոցում բավական ձեռքբերումներ ունեցանք, թեպետ, իհարկե, դեռևս կան նաև բավականաչափ լուրջ անելիքներ: Համակարգում զբաղված մասնագետներին հետաքրքրում էր, թե իշխանափոխությունից հետո շարրւնակվելու՞ է պահպանվել առաջնահերթությունը: եվ, երբ աշնանը հանւապետության նախագահն այցելեց ՙՍինոփսիս՚ ընկերություն և մասնագետների նեղ շրջանակում ելույթ ունեցավ, բոլորս ոգևորվեցինք այդ ելույթի բովանդակությունից, քանի որ հստակ էր, որ ոլորտը շարունակվում է գտնվել բարձր ուշադրության կենտրոնում: Տարբեր հանդիպումներում, քննարկումներում մենք կամա, թե ակամա, անընդհատ անդրադառնում ենք այդ ելույթին: Դուք ինքներդ ինչպե՞ս եք տեսնում այս ճյուղի զարգացումը առաջիկա տարիներին: Ձեզ հայտնի ի՞նչ նոր ծրագրերի շուրջ կկիսվեիք մեզ հետ: Continue reading →

Արմթեքը հոգեբանական մեծ լիցքեր է տալիս

logo-eco

Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեր ավանդական ներուժի մասին, ցավով նշում ենք նրա տրամաբանական զարգացման կանգառի` 1990-ականներին հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ունեցած հարկադիր կորուստները եւս: Իրականում, այդ կանգառը անհրաժեշտ իրողություն էր, որովհետեւ երկիրը նոր իրավիճակում նոր մարտահրավերներ էր ընտրում , որոնց պիտի ընդառաջ գնար` հաղթելու մեծ կամքով: Այդ տարիներին եւ’ Հայաստանում, եւ’ սփյուռքում ձեւավորվում էր այդ հաղթանակի համար աշխատելու, պայքարելու պատրաստ նոր մտավորականություն: Արդեն լուրջ իրողություն է տեխնիկական նոր որակի, նոր գաղափարները ավանդական հայկականին միաձույլ առաջ տանող երիտասարդ թիմի գոյությունը: Նրանք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման առաջամարտիկներ են, այլ նաեւ հանրային շահին նվիրված իրենց ակտիվ գործունությամբ դարձել են հասարակական կարծիք ձեւավորող գործիչներ:
Համախոհների ուժեղ եւ նպատակասլաց թիմի կարեւոր անդամներից է Հովիկ Մուսայելյանը, ով բազմազբաղ լինելով հանդերձ` ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրում վարում է երկու կարեւոր խորագիր, որոնք նպատակաուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները ամենատարբեր մակարդակներում աշխատող մարդկանց հետ քննարկելը: Continue reading →

Խորագրի հյուրն է Ռոբերտ Հարությունյանը

logo-eco

Երկխոսություն Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ

Հովիկ Մուսայելյան – Այս խորագրի ներքո մեր զրույցները վարում ենք ամենատարբեր ոլորտներում ակտիվորեն աշխատող, ճանաչված և հետաքրքիր մարդկանց հետ, ում հետ զրուցելը հետաքրքիր է և ումից ակնկալում ենք նորություններ լսել: Զարգացման հայկական գործակալությունն արդեն 11 տարվա կենսագրություն ունի և մեր աչքի առաջ է կայացել: Հիշում ենք, որ նրա ստեղծումը կարևորվեց Հայաստանը մրցունակ երկիր դարձնելու, զարգացման հեռանկարները ճշգրտելու, երկրում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու առումով, որով զբաղվելու խնդիրը կառավարությունը նպատակահարմար համարեց առանձին գերատեսչության վրա դնել: Անցել է 11 տարի, մի քանի տնօրեններ են փոխվել: Արդեն մեկ տարի է, ինչ ղեկավարում եք կառույցը: Ցավոք, դժվար ժամանակահատվածում դուք ստանձնեցիք այդ գործը: Կարծում եմ, տնտեսական ճգնաժամի պայմաններում պիտի որ որոշակիորեն վերանայվեր գործելաոճը, աշխատանքը հարմարեցվեր նոր իրողություններին: Continue reading →

Ինտերնետ. առաջընթացի կարեւորագույն բաղկացուցիչը շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ Հայաստանում

logo-eco

Կլոր սեղանի քննարկման թեման ինտերնետ կապին վերաբերող խնդիրներն են: Հարցերը շատ լուրջ են դրվում, տարիներ ի վեր քայլեր են արվում վերջապես պատշաճ մակարդակի հասցնելու ներկա ժամանակներում տնտեսության զարգացման համար անհրաժեշտ այդ կարևորագույն ոլորտը, սակայն, առ այսօր ինտերնետը շարունակում է անհամեմատ թանկ ու վատորակ լինել: Սա երկրի տնտեսության հետագա զարգացման համար անդառնալի կորուստների կարող է հանգեցնել, քանի որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ դաշտ ունենալը այսօր առանց ինտերնետ հուսալի և որակյալ կապի պարզապես անհնար է: Լուրջ ձեռնարկների հաջողությունն է այն կարևորագույն գործոնը, որը կպահի արդեն ներդրումներ արածներին ու կավելացնի դրանց թիվը, ինչպես նաև կխթանի տեղական ընկերությունների, փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
Քննարկման մասնակիցները չկարողացան սպառել անգամ տարողունակ թեմային առնչվող հարցադրումները սրելը: Պարզվեց, դրանք շատ են, որոնց մի մասը նաև լրացուցիչ փաստական ճշգրտումների կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ու գործնական կարևորության եզրահանգումներ անել: Continue reading →

Զրույցներ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող խնդիրների շուրջ

logo-eco

Բագրատ Ենգիբարյան-Սինգապուրին անհրաժեշտ էր մի խնդրի գործնական լուծումն ստանալ, որը չէր հաջողվել գտնել ՙՆյաշընըլ ինսթրումենթսի՚ ոչ մի երկրի մասնաճյուղում: Հայկական մասնաճյուղի տնօրենը Աշտարակի մեր հին մասնագետների մեջ գտավ այն մարդուն, ով կարողացավ լուծել խնդիրը: Երիտասարդ սերունդ ունենք, որը ստեղծագործ է, հասուն սերունդ ունենք, որը ունի գիտելիք: Եվ խնդիրն այն է, թե ինչպես պիտի կարողանանք մի կողմից` նախ գիտելիքը փոխանցել, մյուս կողմից` ստեղծագործ մտքից ստանալ նոր գիտելիք: Մեր միակ մրցակցային առավելությունը մեր ֆունդամենտալ գիտելիքն է: Սակայն տարիների հետ դա կորցնում ենք, իսկ նորը չենք ստեղծում՚:
Հովիկ Մուսայելյան-Մեր ոլորտում առկա է մի թիմ, որը շարունակ հարցադրումներ է անում, և, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություն ընդունելու ջատագովների թիմ, մենք հավաքական ձայն ենք ներկայացնում: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ պետական մեքենայում մի անկյուն էլ պիտի այս ճյուղն ունենա: Դրանով կստեղծվի այն լոկոմոտիվը, որը կառաջնորդի ոլորտը, խնդիրներ կդնի և լուծումներ կգտնի, և ինչ որ մինչ այսօր ստեղծվել է, կշարունակի զարգացնել: Միկրոէլեկտրոնիկայի կրթական ծրագրերը Սինոփսիսի կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վերջերս տարել էր Չինաստան, ազգային հերոսի նման էր ընդունվել այնտեղ: Իր աշխատավարձով նստած` գիշեր-ցերեկ կրթական ծրագրեր է մշակում, Մոսկվայում և Սինոփսիսի մյուս մասնաճյուղերում դրանք են օգտագործվում, մեզ մոտ ո՞վ է ճանաչում նրան: Մինչդեռ նման ուժեր ամբողջ աշխարհում հաշված մարդիկ են, ասում են` ընդամենը 100 հազարի չափ ծրագրավորողներ կան, որոնց թվում մենք ևս ունենք մասնագետներ: Continue reading →