Նախագահի պարգև` միայն արժանիներին

ArmeniaTV_Logo
Մրցույթին կարող են մասնակցել 5 բուհերի ուսանողները, և մի քանի վարժարանների սաներ: Նրանք մրցելու են 6 անվանակարգերում` Լավագույն ասպիրանտ, մագիստրոս, բակալավր, սփյուռքահայ ուսանող, լավագույն ուսանողուհի և լավագույն աշակերտ: Սահմանվել է նաև Գլխավոր մրցանակ: Հաղթողները կստանան դիպլոմներ, մինչև 1000 դոլարին համարժեք դրամ դրամական պարգև և ՏՏ ոլորտի հուշախորհրդանիշ:

2015թ-ին մրցույթն անցկացվելու է 11-րդ անգամ` հունիսի 6-ից հուլիսի 3-ը: Հաղթողների մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերին:

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությունն օգնում է աշակերտներին կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում

Capture

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ) մայիսի 5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա 11-րդ կրթական պարգեւ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ամենամյա ավանդական հանդիպումը 2015 թվականի մրցանակների հավակնորդների հետ:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արեմնիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել ճիշտ որոշում կայացնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում: «Ես շատ անգամ եմ լսել, որ ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադաներում մրցանակներ շահած աշակերտները հետագայում ընտրել են հումանիտար ուղղություն, ինչն անընդունել է, քանզի այդպիսի անձինք օժտված են բոլոր անհրաժեշը ունակություններով՝ տեղեկատվական ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար»,-«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նշեց նա եւ հավելեց, որ անցած տասը տարիների ընթացքում պարգեւների է արժենացել 322 ուսանող եւ աշակերտ: Continue reading

ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակի 2015թ. թեկնածուների անունները հայտնի են

ArmeniaTV_Logo
Մրցանակը ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում ունեցած այն անձանց, որոնք տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական ներդրումներով նշանակալի զարգացում են բերել համաշխարհային ՏՏ ոլորտում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է 2009 թվականին: Այս տարվա մրցանակակիր թեկնածուների անուններն արդեն հայտնի են,  հաղթողը կորոշվի սեպտեմբերին:

ՀՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

9075

Մեծարգո  պարոն Նախագահ
Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո պարոն Մացցոլա,
Կառավարության հարգարժան անդամներ եւ հյուրեր,

Այսօր հիրավի պատմական օր է Հայաստանում: Մենք  մեծարում ենք Բարձր Տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցող մի անձի՝ դոկտոր Մարիո Մացցոլային, ում դերակատարումը մեծ նշանակություն է ունեցել համաշխարհային Տեղեկատվական Տեխնոլոգիաների  ոլորտի զարգացման համար:

ՏՏ ոլորտն այսօր Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է: Վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3% , որը համադրելի է զարգացած շատ երկրների հետ: Իրավամբ,  հաջողություններն ակնհայտ են : Բավական ուշագրավ է  երկրի նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխությունը լավագույն  ուսանողների համար, ինչը փայլուն նախաձեռնություն է լավագույններին ճանաչելու, խրախուսելու եվ խանդավառելու նոր սերնդին ընտրելու ՏՏ ոլորտը: Միջազգային միկրոէլեկտրոնիկայի  ամենամյա օլիմպիադան, որն ամեն տարի անցկացվում է  Հայաստանում, այս տարի աննախադեպ մասնակցություն ապահովեց 22 երկրների օլիմպիադաների հաղթողներ ժամանեցին Հայաստան` մասնակցելու եզրափակիչ փուլին :Կառավարության եւ մասնավոր հատվածի  արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է  ArmTech  բարձր տեխնոլոգիական ամենամյա կոնգրեսը, որը այս տարի չորրորդ անգամ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, որին մասնակցեց  Հանրապետության Նախագահը: Հայաստանի նման փոքր  երկրի համար հիրավի ուշագրավ է  նման ներկայացուցչական  կոնգրեսի  առկայությունը , ինչն արդեն երկրի տեխնոլոգիական  բրենդի համբավ ունի, որի ժամանակ ձեւավորվում է  Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման պլատֆորմը: Այս տարի եւ բովանդակային առումով, եւ մասնակիցների քանակով բավականին հետաքրքիր անցավ  Digitech միջազգային ցուցահանդեսը: Continue reading