Այդ երկխոսությունը կարող է լինել, եթե իրեն նույն «լեզվով» խոսեն

Capture

Ասում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը

– Դուք խոշոր ընկերության տնօրեն եք, նաև Հանրային խորհրդի անդամ: Եվս մեկ հասարակական աշխատանք ստանձնելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ավելացնելու պատճառը ո՞րն է:

– Իսկապես գերզբաղված եմ և՛ պրոֆեսիոնալ գործունեությամբ, և՛ հանրային աշխատանքով. տարբեր խորհուրդների մեջ եմ ընդգրկված, մի քանի հանձնաժողով եմ ղեկավարում: «Ինչպե՞ս եք հասցնում» հարցն ինձ հաճախ տրվում է, մանավանդ այն դեպքում, երբ լրացուցիչ բեռ եմ մտադրվում ինձ վրա վերցնել: Մի շատ կարևոր նշանաբան ունեմ՝ պատասխանատու լինել նաև չարած գործերիս համար: Եթե մի բան կարող եմ անել, և եթե զգում եմ, որ մարդիկ իսկապես ուզում են համագործակցել, օգնության կարիք կա, որոշում եմ կայացնում: ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու առաջարկությունը եղավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, երկար զրուցեցինք, ի վերջո, որոշեցի, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում կարող եմ օգտակար լինել, հատկապես, որ պետական կառավարման փորձ ունեմ. 1996թ. աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում՝ Արտաքին տնտեսական կապերի վարչությունում, դրանից առաջ եղել եմ Կառավարության աշխատակազմում:

– Կարելի՞ է ասել, որ գոնե Ձեր դեպքում ՀՀԿ-ի կողմից առաջարկը չի եղել ցուցակը ներկայանալի դարձնելու պատրվակով: Continue reading

Հայաստանի ապագա զարգացման հիմնական ներուժը մարզերում է

logo-eco
Երկխոսություն ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ

Հովիկ ՄուսայելյանՊարոն Գևորգյան, Ձեզ հետ ցանկանում ենք զրուցել այն պրոբլեմների շուրջ, որոնք այսօր առկա են Հայաստանի մարզերում: Ուզում եմ առանձնացնել հատկապես աշխատատեղերի ու դրանից բխող` արտագաղթի խնդիրը։ Անշուշտ, տեսանելի են պետության կողմից արվող քայլերը, սակայն կուտակված և նոր առաջացող խնդիրներն այնքան լուրջ են, բարդ, որ դրանք դեռևս անհանգստացնում են մեր հանրությանը։ Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ Հայրենիք ասելով և’ Հայաստանում, և’ սփյուռքում մարդիկ կարծես թե կորցնում են տարածքային զգացողությունը, հայրենիք ասելով հասկանում են Երևանը, իրենց կամ նախնիների ծննդավայրը, Արարատ սարը…Հայ մարդը տարօրինակ երկվության մեջ է հենց միայն այն պատճառով, որ դեռ սովետական տարիներից հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է մայրաքաղաքի զարգացման վրա, և երկիրը կարծես թե բաժանվել է երկու մասի` Երևան և մարզեր։ Պետք է վերականգնել այն ճշմարիտ զգացողությունը, որ հայրենիքը ձգվում է հեռավոր սահմանամերձ գյուղերից մինչև մայրաքաղաքի սիրտը։ Ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին կցանկանայի լսել ձեզնից, ինչն, անկասկած գերագույն խնդիրներից մեկն է դարձել հանրապետության համար։ Ինչպիսին է վիճակը մարզերում և ինչու է դանդաղում այնտեղ առկա ներուժի օգտագործումը: Չէ որ դա է միակ հնարավոր պայմանը, որ մարդիկ դեպի մայրաքաղաք չձգտեն, կամ երկրից դուրս գնալու մասին չմտածեն, այլ տեղում կայանան, աշխատեն, հաջողության հասնեն: Continue reading

Կուզենայի, որ շատերը գիտակցեին իրական ինֆորմացիայի արժեքը

Capture

– Պրն Մուսայելյան, ըստ Ձեզ` հայաստանյան հետընտրական այս շրջանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնոլոգիաներն ի՞նչ դեր են կատարում:
– Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունեն շատ մեծ նշանակություն և վերջին տարիների իրադարձություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները նաև դրա վառ ապացույցն են: Ինչպես սոցիալական ցանցերի ակտիվությունը, այնպես էլ բազում այլ օրինակներ կան, սակայն, ես չեմ կարծում, որ հենց տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական զարգացումն է այդ ամենի պատճառը: Տեխնոլոգիաները գործիք են, պարզապես միջոց են, որով հասարակական և սոցիալական տարբեր խմբերը կարողանում են իրար հետ հաղորդակցվել, ինֆորմացիայի փոխանակում կատարել, համախմբվել ինչ-որ առանցքային գաղափարների շուրջ և փորձել ինչ-որ գործունեություն ծավալել: Այդ գործիքները դեռ կզարգանան, սակայն չեմ կարծում, որ այսօր մարդիկ, ովքեր սոցցանցերից ակտիվորեն չեն օգտվում, նրանք դուրս են քաղաքացիական հասարակության ինչ-որ գործընթացներից: Կան մարդիկ, որոնք իրենց գործունեության շնորհիվ կարողանում են որոշակի դերակատարում ունենալ այդ գործընթացներում, մինչդեռ անընդհատ սոցցանցերում և բլոգներում լինելը նրանց համար կարծես թե ժամանակի վատնում է: Continue reading

Մեր ժամանակի հերոսը` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

logo-eco

Երկխոսություն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Հովիկ Մուսայելյան-Պարոն նախարար,առիթից օգտվելով` շնորհավորում եմ Ձեզ հիսունամյակի առթիվ: Ուրախ եմ, որ մեր երկրի պաշտպանական համակարգը և’ զինվորական սխրանքի տեր, և’ մտավորական հետաքրքիր կեցվածքով մարդու ղեկավարության ներքո է: Ձեզ հետ հանդիպումը հաճելի շարժառիթ ունի նաև, բացի այն, որ բանակի վերաբերյալ մի շարք խնդիրների շուրջ անձամբ Ձեզ հետ զրուցելու ցանկությունն ունենք: 

Օրերս ավարտվեց ՏՏ ոլորտում երկրի նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդների մրցանակաբաշխությունը, ինչը Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր գործընկերների հետ անց է կացնում արդեն ութերորդ անգամ: Մենք ձեզ անպայման կհրավիրենք մրցանակների հանձնման արարողությանը, մանավանդ որ դրա համար իսկապես լավ առիթ ունենք: Ասեմ, որ մրցանակաբաշխությանը մասնակցում են հանրապետության հինգ բուհերի և յոթ առաջատար դպրոցների ուսանողներն ու աշակերտները` մի քանի հարյուր երեխաներ: 2005-ին մենք դիմեցինք հանրապետության նախագահին, հավանություն ստացանք և արդեն ութերորդ տարին ենք անցկացնում այն: Մրցանակները դրամական են, և ամբողջ ծախսերը հոգում է Սինոփսիս ընկերությունը:Ըստ առաջադիմության և հասարակական ակտիվության` նախնական ընտրությունն արվում է կրթօջախներում, իսկ հանձնաժողովը ամենատարբեր թեմաներով հարցազրույց է ունենում պատանեկան մեր այդ սերուցքի հետ, որը վաղը մեր երկրի ապագան է տնօրինելու: Զրույցի արդյունքների ու եզրահանգումների մասին մենք զեկուցում ենք հանրապետության նախագահին, որովհետև ամփոփ պատկերում բացահայտվում են երկրի համար շատ կարևոր միտումներ, որոնք կարող են ենթադրել, հուշել նաև համապատասխան գործողությունների համալիր: Այս տարվա պատկերում մտահոգիչ էր, թե ուրախալի` հետևյալը. ասպիրանտների և դպրոցականների համեմատության մեջ հաղթանակը դպրոցականներինն էր, անգամ գլխավոր մրցանակը դպրոցականը շահեց: Երեխաները մեզ պարզապես հիացրին իրենց ակտիվ կեցվածքով, տրամաբանությամբ, աշխարհահայացքով, ինտելեկտով, նույնիսկ անհանգիստ մտորումների մեջ էինք ընկնում, թե այս երեխաները ինչպե՞ս են կարողանալու կայանալ մեր երկրի սահմանափակ հնարավորությունների շրջանակում: Դա նույնպես լրջագույն խնդիր է, հեռանկարային անելիքների մի ամբողջ փաթեթ է ենթադրում, երկիրը պիտի հետ չմնա իր յուրաքանչյուր նոր սերնդի առաջադրած նշաձողից: Ավանդական հարցերից մեկը վերաբերում է մեր իրականության մեջ նմանակման արժանի կերպարներին, և յուրաքանչյուր անգամ մենք ցավով արձանագրում ենք, որ երեխաները հիմնականում չունեն այդպիսիք, ծայրահեղ դեպքում նրանք նշում են իրենց ծնողներին: Որպես առանձին հարց`մեզ հետաքրքրում է, մասնավորապես, որևէ հայ նախարարի առանձնացնո՞ւմ են իբրև նախընտրելի պետական պաշտոնյայի: Ութ օր առավոտից երեկո աշխատում էինք, և, ահա, ուրախությամբ պիտի ասեմ, որ մասնակիցները շատ հաճախ Ձեր անունն էին տալիս: Համոզված եմ, որ դուք հատուկ ջանքեր չեք նպատակաուղղում դրա համար: Հետաքրքիր է, թե դուք ինչպես կմեկնաբանեիք երիտասարդների այս մոտեցումը: Continue reading

Ինչու՞ որոշեցի ունենալ այս բլոգը:

Իրականում վերջին տարիներին բազմաթիվ ոչ վիրտուալ սոցիալական խմբերում եմ եղել. համախոհների ու գաղափարակիցների հետ հետաքրքիր քննարկումների, բանավեճերի արդյունքում ծնվել են նոր գաղափարներ, նոր նախագծեր ու ծրագրեր: Դրանցից շատերն իրականացել են, մի նոր, կարեւոր գործի սկիզբ դարձել:

Վստահ եմ, որ վիրտուալ աշխարհում իմ յուրատեսակ «հաշվետվությունը» եւ շփումները՝ շահագրգիռ, հարուստ ներուժ ունեցող մարդկանց հետ, նոր ուղիներ կբացեն:

Մշակութային զորականչ

logo-eco

Տարբեր միջավայրերում տարբեր առիթներով երկու հայ մարդ իրար կողքի հայտնվելով` շատ սահուն, աննկատ մի պահի անցում են կատարում դեպի ազգային խնդիրների ոլորտը: Տագնապը, անհանգստությունը, քննադատությունը ամենուր և ամենքի մեջ է: Կարևոր ինչ-որ բան այնպես չէ, խայտառակ բարքեր են ի հայտ եկել, մենք չենք ճանաչում մեզ ու մեր երկիրը: Վտանգի զգացողությունը առայժմ մեկը մյուսի հետ կիսվելու մակարդակի վրա է: Բոլորն սպասում են վերևների նախաձեռնություններին ու գործողություններին, փոթորկահույզ ալիքի նման լուրեր են բերանից բերան պտտվում, թե հայոց գյուղեր են իրենց գյուղապետերի գլխավորությամբ տեղափոխվում ռուսական Սիբիրը շենացնելու, որ անտղամարդ մնացած հայ աղջիկները պարսիկներից երեխա են ունենում, որ հեռուստատեսությունը ազգը դեգրադացիայի հասցնելու գնով հարստացնում է նրա սեփականատերերին…

Մշակութային զորականչ է այս ամբողջ տագնապը…
Ահա մենք նույնպես մի խումբ ընկերներով հավաքվել ու հայկական սովորական զրույց ենք վարում: Մեզ իր հարկի ներքո է ընդունել ամսագրի գործընկեր Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ամսագրի խմբագրական խորհդի անդամ Հովիկ Մուսայելյանը: Նրա հեղինակած ՙԿլոր սեղան՚ խորագիրը այս անգամ հայկական բոլոր անկյուններում հնչող տագնապներով լի խոսակցություն է: Բայց ՙՄշակութային զորականչ՚ ենք անվանել այն, որովհետև զրույցը դուրս է գալիս զուտ զրույց լինելու սահմաններից: Զորականչը իրական է ու կոնկրետ գործուն համահայկական ծրագրով:
Կլոր սեղանի շուրջ հավաքվել են ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, բանաստեղծ, նկարիչ Սվետլանա Հակոբյանը, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, բանաստեղծ, իրավաբան Սուրեն Գրիգորը, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի ՙՄանկավարժ՚ ամսագրի պատասխանատու քարտուղար Սարգիս Գալոյանը: Continue reading

Հեռուստաեթերը ազգային անվտանգության խնդիր է դարձել

logo-eco

Խորագիրը վարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ հանրային խորհրդի և ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը

Քննարկմանը մասնակցում են ՀՀ հանրային խորհրդի անդամներ ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
Կլոր սեղանի այս անգամվա քննարկման թեման հայկական հեռուստաեթերներից հանրությանը տրամադրվող ակնհայտ և ենթագիտակցական շերտի վրա ազդող բովանդակությունն է: Քննարկման մասնակիցները տագնապ են հնչեցնում` միանալով մամուլի հրապարակումներում հնչած մտահոգություններին ու ահազանգերին, ինչը նաև հանրային լսարանի շատ վճռորոշ մի հատվածի կարծիքն է:
Խնդիրը դիտարկվում է ազգային անվտանգության տեսակետից:
Հանրային գիտակցությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է դրական խոսքը, գործը, օրինակը, կերպարը, երևույթը: Մարդու զգացական աշխարհի առողջության և ստեղծագործ կյանք ունենալու համար անբեկանելի ճշմարտություն է դա: Մասնավոր սեփականության իրականությունը վարագուրել է մասնավոր ձեռնարկության անցուդարձը հանրային իրազեկման դաշտից, բաց և փակ լինելու խնդիր կա, վճարելու, գովազդի առևտուր կա, ինչն էլ երկրում կատարվող լավ, խոստումնալից, հույս ու հավատ ներշնչող գործերի մասին քիչ խոսելու հիմնական պատճառն է դառնում: Ու բազմաթիվ հեռուստաեթերների դաշտում ամուր տեղավորվում են մեկը մյուսին քննադատելը, վճարովի գովաբանությունները, ինքնագովասանքները, քաղաքական խոսակցությունները: Որքան շատ քննադատություն, մեկը մյուսին սխալ հանելու հնարքներ` այնքան լավ: Լուրը գրավիչ կլինի: Continue reading