Մենք մեզ սանկցիաների հարվածի տակ ենք դնում. ծայրահեղ զգույշ է պետք լինել

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը կարծում է, որ չնայած դեպի Հայաստան մեծ ներհոսքին, պետք է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել․ «Պատժամիջոցները առաջին հերթին առչվում են տեխնոլոգիական ոլորտին: Մենք մեզ սանկցիաների հարվածի տակ ենք դնում»:

–Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը․ ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Թողարկման այս հատվածում զրույցն սկսում ենք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանի հետ։

Պարոն Մուսայելյան, նախ՝ մեր զրույցը սկսենք նրանից, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը հանգեցրեց մեծ թվով ռուսների և ուկրաինացիների տեղափոխմանը Հայաստան, և պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, թե որքան ընկերություններ են  հիմնվել և այլն։ Ասում են՝ մեծամասամբ դրանք այն մարդիկ կամ ընկերություններն են, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ՏՏ ոլորտում։ Բոլորը խոսում են, որ սա շատ լավ է, նոր ընկերություններ են բացվում, ոլորտն ավելի է աշխուժանում։ Իսկ այստեղ չկա՞ն ռիսկեր կամ խնդիրներ, որոնք իրենց հետ բերում են այդ անձիք կամ ընկերությունները։

-Դուք ճիշտ եք, որ բավական մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից այսօր Հայաստանում են։

Continue reading →

Նամականիշը՝ լավագույն նվեր. ՀայՓոստի երկրորդ աճուրդ-երեկոյին յուրահատուկ հավաքածու է ներկայացվել

Հայկական ֆիլատելիայի պահպանման եւ զարգացման նպատակով արդեն երկրորդ անգամ ՀայՓոստն անցկացնում է աճուրդ-երեկո՝ համախմբելով նամականիշերի, ջազի եւ գինու սիրահարներին:

Continue reading →

Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների մեծարման երեկոն։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել է հատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Continue reading →

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային

2021 թվականի դեկտեմբերի 23-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային:
Continue reading →

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրար և նոր փոստային բացիկ

2021 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը:

Continue reading →

Կայացավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թ․-ի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիր էր «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Դր․ Չի-Ֆուն Չանը։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այսօր ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ստացավ 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։

Continue reading →

Նոր փոստային բացիկ՝ «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»

2021 թվականի նոյեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Բացիկի դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

Silicon mountains.jpg

«Ավրորա» 2020 մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված՝ մեկ նոր նամականիշ

2021 թվականի դեկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման» թեմային:
Continue reading →