ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ -Պարո՛ն Մուսայելյան, Դուք Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահն եք։ Շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկսեցիք նամականիշների հավաքածու ունենալ։ -Շատերն են սկսել նամականիշներ հավաքել պատանեկան տարիներից, սակայն ես մանկուց նամականիշներ չեմ հավաքել եւ սկսել եմ դրանով զբաղվել երեսուն տարեկանից։ Մինչ այդ տարված էի տարբեր երկրների մետաղադրամներ հավաքելով։ Մետաղադրամների հավաքածու ունեցող մարդկանց անվանում են նումիզմատներ, իսկ նամականիշների հավաքածու ունեցողներին՝ ֆիլատելիստներ։
Continue reading
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի հետ
-Պարոն Մուսայելյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերջին շրջանում ՏՏ ոլորտի արտասահմանցի մասնագետների ներհոսքը Հայաստան` պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով:
-Շատ զգայուն հարց եք հնչեցնում, բայց փաստը մնում է փաստ, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տարբեր վիճակագրություններ կան` ՏՏ ոլորտի արտասահմանցի մասնագետների ներհոսքի վերաբերյալ: Շրջանառվում է, որ 60-70 հազ. մասնագետներ են եկել Հայաստան, սակայն տարբեր պատճառներով կեսը մեկնել է մեր երկրից: Նույնիսկ հնարավոր է, որ նրանց կամքից անկախ է ստացվել մեկնումը. օրինակ՝ կազմակերպության ամբողջ թիմով էին եկել, որտեղ մեկնելու որոշումը կայացրել է ղեկավար կազմը: Մեր ՏՏ համայնքն արդեն տեւական ժամանակ է՝ ահազանգում է որակյալ կադրերի պակասի մասին (մոտ 4-5 հազ.)։ Այստեղ շատ կարեւոր բան պետք է հասկանալ. մեզ մոտ ոչ թե կադրերի պակաս կա, այլ որակյալ կադրերի։ Տեխնոլոգիական ընկերություններն ընդլայնվում են, ու այդ պակասությունն ավելի զգացնել է տալիս։ Արտասահմանցի մասնագետների ներհոսքը մեր երկիր հնարավորություն է տալիս հատկապես խոշոր ընկերություններին որակյալ կադրեր ներգրավելու ու ինչ-որ առումով լրացնելու պակասը։
Continue reading
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զգալի թվով մասնագետներ են եկել ոչ միայն Ռուսաստանից, այլև վերջին ժամանակաշրջանում Ուկրաինայից, Բելառուսից ևս։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Continue reading-Բարև Ձեզ, սիրելի բարեկամներ, «Ֆակտոր ԹիՎի»-ի եթերում «Ապոլիտիկ» հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք արժեքների և հեռանկարների մասին։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո մենք, կարծես թե, վերջնականապես հասկացանք, որ մեր անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսությունը, բայց մի բան է հասկանալ, գիտակցել, մեկ այլ բան է քայլեր ձռռնարկել, և ամենակարևորը հասկանալ այդ քայլերի հերթականությունը։ Դրա մասին է մեր այսօրվա հաղորդումը։ Եվ այսօր իմ զրուցակիցն է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Read more: Մինչ մենք սկսենք Բայրաքթար սարքել,հակառակորդն ավելի հզոր զենք կունենա.թռիչք է պետք